«My City Dentist» ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 2013 թ-ին Երևանում՝ բժիշկ Ս. Աբրահամիի կողմից: Կարևորենք այն փաստը, որ կլինիկան իր գործունեության շուրջ 10 տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և մինչ այսօր ակտիվորեն զբաղվում է դենտալ տուրիզմով` սպասարկելով ավելի քան 100 000 հաճախորդ աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև մշակութային ոլորտի շատ հայտնիների` ապահովելով գոհունակություն և ծառայությունների բարձր որակ։
Կլինիկայի առանձնահատկություններից են՝
Ունենալով իր սեփական լաբորատորիան՝ մասնագիտացված ատամնատեխնիկների թիմով և օգտագործելով միայն բարձրորակ նյութեր, որոնք ներկրվում են Հայաստան հատուկ իրենց պատվերով, «My City Dentist» կենտրոնը դարձել է իր հաճախորդներին հոլիվուդյան ժպիտ պարգևող լավագույն և ամենավստահելի մատակարարը:
Տեղում գործում է բուժման ապառիկ տարբերակ՝ ամենահարմարավետ պայմաններով: Կլինիկայի աշխատանքներին կարող եք ծանոթանալ կլինիկայի կայքէջում (mycitydentist.am), ինչպես նաև ֆեյսբուքյան (mycitydentist), ինստագրամյան (my_city_dentist) սոցհարթակներում։ Օգտվե՛ք «My City Dentist» կլինիկայի ցանկացած ծառայությունից, և այն կդառնա միակ վայրը, ուր դուք կայցելեք ձեր ատամնաշարի հետ կապված խնդիրների վերացման կամ արտաքին կոսմետոլոգիական շտկումների համար: Վստահե՛ք, քանզի բոլոր այցելուները հեռանում են առողջացած, գեղեցկացած և գոհ:
Կլինիկան ունի ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական ծառայությունների լայն սպեկտր՝
Կլինիկան ունի արհեստավարժ վիրաբույժ-իմպլանտոլոգ, նեղ մասնագիտացված թերապևտներ, մանկական-ստոմատոլոգ, օրթոդոնտ և բժիշկ-կոսմետոլոգ։ Կենտրոնում հատուկ տեղ է հատկացվել մանկական ստոմատոլոգիային և օրթոդոնտիկ բուժմանը։
Ինչպես նաև նախատեսված է հատուկ կոսմետոլոգիական հարմարավետ աշխատասենյակ, որտեղ իրականացվում են կոսմետոլոգիական ծառայություններ` գեղեցկության ներարկումներով և երիտասարդացման նորագույն ոչ վիրահատական մեթոդներով, որոնցից են՝
Կոսմետոլոգիական պրոցեդուրաները բացարձակապես անցավ և անվնաս են, որոնց ընթացքում կիրառվում են ամերիկյան և եվրոպական ամենահայտնի ֆիրմաների՝ մաշկը խոնավացնող և սնուցող պրոֆեսիոնալ նյութեր: