ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ

Բագրատունյաց փ., 1 շ., 0039, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 42 83 11
+374 11 42 83 11
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի երևանյան մասնաճյուղը հիմնադրվել է 2012թ. (նախկին ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան):
ՄԻԲՍ ԲԿ-ի առաքելությունը Հայաստանի բնակչությանը բարձր-տեխնոլոգիական բժշկա-ախտորոշիչ օգնությամբ ապահովելն է, որի շնորհիվ հնարավոր կլինի վաղ շրջանում ախտորոշել հիվանդությունները և բուժել դրանք:
ՄԻԲՍ բժշկական կենտրոնը իր գործունեության 5 տարիների ընթացքում գրավեց առաջատար դիրքեր ախտորոշիչ ծառայությունների մատուցման ոլորտում՝ սպասարկելով ավելի քան 50.000 պացիենտի և կատարելով ավելի քան 60.000 ՄՌՏ և ՀՏ հետազոտություն այդ ժամանակահատվածում։ Մեր ճկուն և օպերատիվ աշխատանքի շնորհիվ այլևս անցյալում են ՄՌՏ հետազոտության համար գոյացող երկար հերթերը և այժմ հնարավոր է այն անցնել հենց գրանցման օրը։
Ունենալով գերմանական Siemens ֆիրմայի արտադրության բարձրադաշտ ժամանակակից ՄՌ տոմոգրաֆ (1.5 Տեսլա) և բազմապարյուր համակարգչային տոմոգրաֆ՝ մեր կենտրոնը նշանակալիորեն բարձրացրեց մատուցվող ՄՌՏ և ՀՏ ծառայությունների որակը, ինչը կենսական դեր ունի հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և բուժման համար։ Մեր շնորհիվ ՄՌՏ ախտորոշումը Հայաստանում սկսվեց կիրառվել այնպիսի հիվանդությունների ախտորոշման մեջ, ինչպիսիք են լեղատար և միզատար ուղիների հիվանդությունները։
 
Ինչու՞ ընտրել հատկապես ՄԻԲՍ բժշկական կենտրոնը
  • Պատկերների և եզրակացությունների կատարյալ որակ
  • Երկու եզրակացություն` մեկի գնով
  • Հարմարավետ պայմաններ. կենտրոնն աշխատում է յուրաքանչյուր օր` ժամը 07.00-ից 23.00-ը
  • Հետազոտության արդյունքների հասանելիություն և գաղտնիություն
  • Ամենաողջամիտ ՄՌՏ և ՀՏ գները Հայաստանում
ՄԻԲՍ բժշկական կենտրոնների ցանցը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում գործող մասնավոր բժշկա-ախտորոշիչ կազմակերպություններից ամենամեծն է` իր աշխարհագրությամբ, հետազոտությունների քանակով, հեռաբժշկական ցանցով, ինչպես նաև նորագույն բժշկական սարքավորումներով հագեցվածությամբ: ՄԻԲՍ ԲԿ գլխամասային գրասենյակը գտնվում է Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստան): 

Տնօրեն

Արսեն Թորոսյան

Նկարներ

ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)

ՄՌՏ-ն ախտորոշման ժամանակակից և արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ հյուսվածքների, անոթների և ներքին օրգաների հստակ պատկերներ՝ օգտագործելով ոչ թե ռենտգենային ճառագայթում, այլ մասնագիտական դաշտ և ռադիոալիքներ: Հետազոտության տվյալ տեսակը բացարձակ անվտանգ է, չի կրում ճառագայթային ծանրաբեռնվածություն և ակտիվորեն կիրառվում է համաշխարհային բժշկական պրակտիկայում՝ օրգանիզմում կատարվող ամենատարբեր պրոցեսների դինամիկ հսկողության համար:
Միայն մեր կենտրոնում են իրականացվում հետևյալ համակցված հետազոտությունները՝
  • Կյանքն առանց գլխացավի
  • Առողջ ողնաշար
  • Կյանքը շարժման մեջ
  • Վերարտադրողական առողջություն
  • Օնկոզննում
Բացի այդ իրականացվում են հետևյալ ՄՌՏ հետազոտությունները՝
  • Գլխուղեղի՝ այդ թվում խորացված հետազոտություններ (սպեկտրոսկոպիա, պերֆուզիա, ֆՄՌՏ, էպիլեպսիայի պրոտոկոլ)
  • Ողնաշարի
  • Հոդերի
  • Մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիա
  • Որովայնի խոռոչի և հետորովայնային տարածության
  • Կանանց փոքր կոնքի օրգանների
  • Տղամարդկանց փոքր կոնքի օրգանների
  • Փափուկ հյուսվածքների
  • Կրծքագեղձերի

Համակարգչային տոմոգրաֆիա

Հետազոտություններ՝

  • Գլխուղեղ
  • Քթի հարակից խոռոչներ
  • Կրծքավանդակ
  • Որովայնի խոռոչ
  • Փոքր կոնք
  • Ողնաշար (1 հատված)
  • Փափուկ հյուսվածքներ (1 շրջան)
  • Վիրտուալ կոլոնոսկոպիա (հաստ աղիքի վիճակի գնահատում)
  • Աորտայի կրծքային հատվածի անգիոգրաֆիա

Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան (ԲՊՀՏ) առավել անվտանգ և ինֆորմատիվ մեթոդ է՝ համեմատած սովորական ռենտգենային հետազոտության հետ:
ԲՊՏՀ հիմնական առավելությունները սովորական համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) համեմատ՝

  • հետազոտման հատվածի մեծացում,
  • պատկերների կոնտրաստավորման լավացում,
  • «ազդանշան-աղմուկ» հարաբերությանմեծացում,
  • հետազոտվողի ճառագայթային բեռնվածության նվազում,
  • հետազոտության ժամանակի կրճատում:
Ուռուցքաբանություն (Սանկտ-Պետրբուրգ, ՌԴ)

Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, արտերիովենոզ մալֆորմացիաների և այլ ախտահարումների ոչ ինվազիվ բուժում` թիրախային իոնիզացնող ճառագայթման միջոցով ոչնչացնելով դրանք կամ կանգնեցնելով դրանց գործունեությունը:
Նորագույն ռադիովիրաբուժական սարքավորումներն են Կիբեր և Գամմա դանակները:

Ճառագայթային թերապիան բուժական մեթոդ է, որը հիմնված է իոնիզացնող ճառագայման վրա: Ճառագայթումն ուռուցքաբանական պրակտիկայում առկա հիմնական մեթոդներից մեկն է և կիրառվում է ինչպես բազմաթիվ ուռուցքների բուժման ինքնուրույն մեթոդ, այնպես էլ` համակցված այլ մեթոդների հետ (թիրախային թերապիա, վիրաբուժություն, քիմիաթերապիա, իմունաթերապիա, հորմոնալ թերապիա): Ճառագայթման ազդեցությունը կայանում է չարորակ բջիջներում ինքնակարգավորման գործընթացների խախտման և արյունամատակարարման դադարեցման մեջ, ինչը ժամանակի ընթացքում բերում է ուռուցքի մահվան: 

Մեր առանձնահատուկ առավելությունները

Պրոտոնային թերապիայի առաջին կլինիկական կենտրոնը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում:
ՄԻԲՍ միջուկային բժշկության կենտրոնում (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ) տեղադրված ճառագայթային բուժման ամենաժամանակակից սարքավորումները լուծում են  ճառագայթային ուռուցքաբանության հիմնական խնդիրը. ընտրել ճառագայթման առավելագույն արդյունավետ ազդեցության և վաղ  և ուշացած բարդությունների ռիսկի նվազեցման օպտիմալ բալանսը` բարձրացնելով ճառագայթային թերապիա անցնող պացիենտների կյանքի որակը:

Կարդալ ավելին...

Հետազոտությունների անցկացման համար խնդրում ենք գրանցվել նախօրոք՝ զանգահարելով  (011) 42-11-11, (010) 42-83-11 հեռախոսահամարներով կամ առցանց գրանցման տարբերակով: