Կամար ստոմատոլոգիական կլինիկա

Սայաթ-Նովայի պող., 26 շ., №8, 10, 0001, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 52 84 44
+374 99 41 19 74
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«ԿԱՄԱՐ» ստոմատոլոգիական կենտրոնը արդեն 15 տարուց ավելի է, ինչ իր այցելուներին  բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ է մատուցում: Այդ ժամանակահատվածում մենք կարողացել ենք նվաճել մեր այցելուների վստահությունն ու երախտագիտությունը:
Մենք իրականացնում ենք ստոմատոլոգիական ծառայությունների լայն սպեկտր` բարձրակարգ տեխնիկայի, հումքի, ինչպես նաև ստոմատոլոգիական ամենանոր տեխնոլոգիաների միջոցով:

 

Տնօրեն

Տիգրան Երջանիկի Հակոբյան

Նկարներ

Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
Կամար ստոմատոլոգիական կլինիկա
 
Մեզ մոտ իրականացվում են`
  • Ամենատարբեր բարդության խնդիրներով ատամների բուժում և պահպանում 
  • Ատամների գեղարվետական վերականգնում նորագույն մեթոդներով
  • Իմպլանտացիա
  • Օստեոպլաստիկա
  • Oրտոդոնտիա նորագույն բրեկետային կառույցների միջոցով (թափանցիկ էսթետիկ բրեկետներ) 
  • Պրոթեզավորման բոլոր տեսակները
-Ոչ մետաղային կերամիկա, վեներաներ
-Պրոթեզավորում տիտանի, ցերկոնի օքսիդի և թանկարժեք մետաղների վրա
-Բյուգելային պրոթեզներ հիմնային ամրակներով
-Էլաստիկ պրոթեզներ փափուկ հիմքով
-Պրոթեզավորում անատամ լնդերի վրա ինժեկտորային տեխնոլոգիաների միջոց  
  • Մանկական ստոմատոլոգիա
  • Դիագնոստիկա

 

Ցավազրկում 
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ցավազրկման որակին և ճիշտ կիրառմանը:
 
Մանկական ստոմատոլոգիա
Մանկական ստոմատոլոգիայում առաջնային տեղ ենք հատկացնում երեխայի հոգեբանական պատրաստմանը: Փոխադարձ վստահության մթնոլորտում փոքրիկ այցելուի թույլատվությամբ, բացարձակ անցավ և կատարյալ մաքուր գործիքներով կատարվում են բոլոր տեսակի բուժ.պրոֆիլակտիկ միջոցառումները: Մեր փոքրիկ հաճախորդները մեզ մոտից հեռանում են հաղթանակած և ժպիտով, վերադառնալու պատրաստակամությամբ:
 
Իմպլանտոլոգիա
Իմպլանտոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենաարդիական և արագ զարգացող ճյուղերից է: «Կամար» ստոմատոլոգիական կենտրոնում կիրառվում են նորագույն և ամենաապահով իմպլանտ համակագերը(պրեմիում և միջին դասի):
3D հետազոտումից հետո կազմվում է անհատական բուժման պլան և ներկայացվում պացիենտին: Վիրահատությունը (տեղադրումը) կատարվում է կատարյալ ստերիլ պայմաններում , ինչպես նաև անցավ և հարմարավետ: Վիրահատությունը (տեղադրումը) կատարվում է արտերկրում վերապատրաստված , բազմամյա փորձ ունեցող, հմուտ մասնագետների կողմից:
 
Ախտորոշում
Դիմածնոտային ախտորոշումը կատարվում է J. Morita 3D շարքի վերջին արտադրանքով: Այն իրենից ներկայացնում է «երեքը մեկում» համակցություն,թվային օրթոպանտոմոգրաֆ, 3D-տոմոգրաֆ և ցեֆալոստատ:  Այն ունակ է ստեղծել 3D և պանորամային պատկերներ նվազագույն ճառագայթումով և  առավելագույն տեղեկատվայնությամբ մասնագետի համար:
 
Ստերիլիզացիա
«ԿԱՄԱՐ» ստոմատոլագիական կենտրոնը ստերիլիզացման խնդրին ևս առավելագույն պատասխանատվությամբ է մոտենում: Մենք ինքներս ենք իրականացնում ստերիլիզացիան` բացարձակ երաշխիք ունենալու նպատակով: Ստերիլիզացման ենթարկվող գործիքներն անցնում են վերամշակման  մի քանի փուլ`ախտահանիչ նյութերով, ապա լվացվում և չորացվում են: Ստոմատոլոգիական գործիքները փաթեթավորվում են հատուկ մեկ անգամյա օգտագործման վաակումային փաթեթների մեջ, տեղադրվում կոմպյուտերային հատուկ սարքի մեջ` վերջնական թերմիկ վերամշակման համար: Այս ամենն իրականացնելու համար մենք ձեռք ենք բերել ժամանակակից ավտոմատ սարքավորումներ, որոնք իենք են տալիս ստերիլիզացման հրահանգ: Եթե տեղի է ունեցել դեզինֆեկցիայի խախտում, սարքը տալիս է համապատասխան ազդանշան և միևնույն ժամանակ թույլ է տալիս ուղղել սխալը: Ստերիլիզացիայից հետո գործիքները ստերիլվաակումային փաթեթների մեջ հայտնվում են մանրէազերծման խցիկում և միայն այդտեղից են հայտնվում բժշկի սեղանին: