«ԻննաՄեդ» էսթետիկ բժշկության կենտրոն

«ԻննաՄեդ» էսթետիկ բժշկության կենտրոն

Ալեք Մանուկյան 7, Երևան, Հայաստան
Հասցե
+374 12 60 06 06
+374 96 60 66 20
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Երևանի սրտում՝ Ալեք Մանուկյան 7 հասցեում ստեղծվել է «Իննամեդ» կենտրոնը, որը միտում ունի դառնալու հայ կանանց ամենասիրելի անկյունը։ Այստեղ են մեկտեղված հայ կնոջ գեղեցկությունը և առողջությունը կերտելու ու պահպանելու բոլոր նախադրյալները՝ նորագույն սարքավորումներ, բարձրակարգ մասնագետների կազմ՝ համալրված բացառապես բժշկական ոլորտի փորձառու և պատրաստված մասնագետներով, ջերմ ընտանեկան մթնոլորտ և եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկում։

Կենտրոնը համալրված է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում MonaLisa Touch CO2 ֆրակցիոն լազերային սարքը, որն աշխարհում համարվում է ոսկե ստանդարտ։ Այն կատարյալ արդյունք է գրանցում ոչ միայն դեմքի և մարմնի մաշկի խնամքի և մի շարք խնդիրների լուծման հարցում, այլ նաև բուժում է միզասեռական համակարգի մի շարք խնդիրներ, որոնք կանանց մոտ կարող են առաջանալ ծննդաբերության, կեսարյան հատման, տարիքային փոփոխությունների և այլ գործոնների հետևանքով։

MonaLisa Touch CO2 ֆրակցիոն լազերային նոր սերնդի սարքը բուժում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հեշտոցի մկանների էլաստիկության նվազեցումը, զգայունության նվազեցումը, երկրորդ աստիճանի իջեցումը, արտաքին սեռական մեծ և փոքր շուրթերի գունաբացումը։

Ինչ վերաբերում է դեմքի և մարմնի հետ կապված պրոցեդուրաներին, MonaLisa Touch CO2 ֆրակցիոն լազերային սարքը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ազատվել մակերեսային և խորանիստ կնճիռներից, պիգմենտացիայից, սպիերից, վերին կոպի իջեցումից, լայնացած ծակոտիներից, աչքերի շուրջ առաջացած մուգ շրջանակներից։

Հարկ է նշել նաև, որ «ԻննաՄեդ» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը չի սահմանափակվում ո՛չ մատուցած ծառայությունների ցանկով, ո՛չ ներկայացված սարքավորումներով, ո՛չ մասնագետների պատրաստվածությամբ. հակառակը՝ մշտապես ձգտելով կատարյալ որակի և արդյունքի, կենտրոնը պատրաստվում է մշտապես ընդլայնել ծառայությունների ցանկը՝ ներկայացնելով հայկական շուկայի համար եզակի ծառայություններ, համալրվել էլ ավելի նոր և ինովացիոն սարքավորումներով, մշտապես վերապատրաստման ուղարկել մասնագիտական կազմին։

«ԻննաՄեդ»-ի հիմնական երկու ուղղություններն են՝ էսթետիկ գինեկոլոգիան և դերմատոլոգիան, որոնք ներառում են հետծննդաբերական վերականգնում, մի շարք գինեկոլոգիական բարդությունների լուծում, մաշկի թարմացում, հետծննդաբերական ստրիաների վերացում, պոստակնեի բուժում, լազերային բլեֆարոպլաստիկա, լաբիոպլաստիկա և բազմաթիվ այլ ծառայությունների մատուցում։

Կենտրոնում կատարվում է նաև ալեքսանդրիտային լազերային մազահեռացում 2022թ. լավագույն Motus AY սարքով։ Շնորհիվ Moveo համակարգի պրոցեդուրան կատարվում է բացարձակ անցավ և ավելի արդյունավետ։ Այն կարելի է կատարել արևայրուքից անմիջապես առաջ և հետո։ Motus AY գերժամանակակից սարքը բուժում է նաև անոթային աստղիկներ, անգիոմա, ռոզացեա։