«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Չարենցի փող., 66 շենք, Երևան, 0025, Հայաստան
Հասցե
+374 10 55 24 60
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
http://www.hormon.am/
Վեբ կայք

«Հորմոն» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես Ընտանեկան առողջության կենտրոն հասարակական կազմակերպություն, որը 2007թ. հավատարմագրվել է որպես վերարտադրողական էնդոկրինոլոգիայում մասնագիտացած գինեկոլոգիական կենտրոն:

Մեր առաքելությունն է օգնել վերականգնել և պահպանել առողջությունը յուրաքանչյուր ընտանիքում: Մեր բուժառուներն են՝ վերարտադրողական համակարգում էնդոկրին խանգարումներ ունեցող երեխաները, դեռահասները, անպտղությամբ տառապող երիտասարդ կանայք և տղամարդիկ, ինչպես նաև հասուն տարիքի կանայք, ում մենք օգնում ենք պահպանել էներգիան և գեղեցկությունը:

2009թ.-ին մեր կենտրոնում սկսեց գործել կանանց խորհրդատվության ծառայություն, որտեղ վարում ենք ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ բարդություններով ընթացող խնդրահարույց հղիություններ: Մեր բժիշկները սովորույթային կրելախախտերով և էնդոկրին պաթոլոգիաներով տառապող հղի կանանց վարման բավարար փորձ ունեն: Մեր հղիների մեծամասնությունը կանայք են, ում մենք օգնել ենք հաղթահարել երկարատև անպտղությունը: Ամեն տարի մեր կլինիկայում հաշվառվում են մոտ 50 հղի կանայք, իսկ 1200-ից 1400-ը այցելում են հետազոտման և բուժման նպատակով:

Տնօրեն

Աննա Հրանտի Թադևոսյան

Նկարներ

«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀՈՐՄՈՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Սեռական զարգացման խանգարումներ (առաջին դաշտանի ուշացում, բացակայում)
2. Դաշտանային ցիկլի խանգարումներ (ուշացում կամ բացակայում, արյունահոսություն)
3. Էնդոկրին-նյութափոխանակման համախտանիշներ (ճարպակալում, մազակալում, ձվարանների պոլիկիստոզ)
4. Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
5. Դեռահասների հակաբեղմնավորման միջոցներ

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Ամուսնական զույգի չբերություն
2. Սովորույթային վիժում
3. Դաշտանային ցիկլի խանգարումներ (ուշացում կամ բացակայում, արյունահոսություն)
4. Էնդոկրին-նյութափոխանակման համախտանիշներ (ճարպակալում, ձվարանների պոլիկիստոզ, հիպերանդրոգենիա)
5. Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ
6. Արգանդի մարմնի և վզիկի հիվանդություններ (էրոզիաներ, պոլիպներ, էնդոմետրիոզ և այլն)
7. Հակաբեղմնավորման մեթոդի ընտրություն

ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄ

1. Ֆիզիոլոգիական հղիության վարում
2. Էնդոկրին խանգարումներով ընթացող հղիություն
3. Հղիություն երկարատև չբերությունից հետո և 40-անց կանանց մոտ
4. Հղիություն սովորույթային վիժումով կանանց մոտ
5. Հղիություն գինեկոլոգիկան և սոմատիկ ախտանիշներով

ՈւՌՈԼՈԳԻԱՅԻ, ԱՆԴՐՈԼՈԳԻԱՅԻ և ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Խրոնիկ պրոստատիտ
2. Խրոնիկ օրխոէպիդիդիմիա
3. Իմպոտենցիա generandi (չբերություն)
4. Էրիկտիլ ֆունկցիայի խանգարում (իմպոտենցիա)
5. Խրոնիկ ցիստիտ (միզապարկի խրոնիկական բորբոքում)
6. Խրոնիկ ուրետրիտ
7. Երիկամների խրոնիկ բորբոքումներ

ՕԺԱՆԴԱԿ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Կնոջ ինսիմինացիա (արհեստական սերմնավորում) ամուսնու կամ դոնորի սերմով
2. Տղամարդու սերմի որակական ցուցանիշների գնահատում
3. Ամուսնական զույգի կենսաբանական համատեղելիության որոշում
4. Տղամարդու սերմի կրիոկոնսերվացիա և երկարատև պահպանում (ինդիվիդուալ բանկի ստեղծում)
5. Սերմի որակի բարելավում

ԴԱՇՏԱՆԱԴԱԴԱՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Դաշտանադադարի ախտաբանական ընթացք
2. Վեգետա-անոթային խանգարումներ (քրտնարտադրություն, քնի խանգարում և այլն)
3. Միզասեռական խանգարումներ (անմիզապահություն, հեշտոցի չորություն, հաճախամիզություն)
4. Մաշկի խանգարումներ (չորություն, վաղաժամ ծերություն, մազաթափություն, մազակալում)
5. Նյութափոխանակության խանգարումներ
6. Սիրտ-անոթային համակարգի խանգարումներ (տախիկարդիա, ճնշման բարձրացում, ցավեր)
7. Օսթեոպորոզ
8. Դաշտանադադար վիրաբուժական միջամտությունից հետո
9. Հեշտոցի, արգանդի պարանոցի հիվանդություններ
10. Հորմոնալ փոխարինող թերապիայի անհատական ընտրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Յոդդեֆիցիտային հիվանդությունների կանխարգելում
2. Հիպոթերիոզ, թիրեոտակսիկոզ, հանգույցային զոբ
3. Վահանաձև գեղձի բորբոքային հիվանդություններ
4. Վահանաձև գեղձի հիվանդություններ հղիության ժամանակ, երեխաների մոտ
5. Ճարպակալում
6. Շաքարային դիաբետ
7. Օսթեոպորոզ