1997-ից Հայաստանում կրծքագեղձի հետազոտության յուրօրինակ հեղափոխություն տեղի ունեցավ:Ամերիկահայ բարերար Ռիթա Պալեանի և Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-Ամերիկյան Մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002թ. վերափոխվեց "Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն" հիմնադրամի:
Կենտրոնի նպատակն է պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, իրականացնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության որոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, ինչպես նաև նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչության կրթական ծրագրերի միջոցով:
Կենտրոնում գործում են ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտման, գինեկոլոգիայի, Ուռոլոգիայի, ընտանեկան բժշկության, ոսկրային հյուսվածքի խտության որոշման (դենսիտոմետրիա) բաժանմունքներ և լաբորատորիա: Կենտրոնը մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում:
Կենտրոնը զբաղվում է նաև անպտուղ զույգերի բուժմամբ: Այստեղ բուժվել և բուժման շնորհիվ մայրացել Է անպտղությամբ տառապող և հուսահատ վիճակում գտնվող մոտ 89 կին: Կենտրոնն այսօր ունի 89 "հրաշք" երեխա:
ՀԱԱԿ-ը ընդարձակել է ռադիոլոգիական ծառայությունների ոլորտը տարբեր օրգանների չարորոկ նորագոյացությունների ախտորոշման նպատակով, կազմակերպել ուռոլոգիական ծառայություն և սկսել շականակագեղձի քաղցկեղի սկրինինգ: 2011թ-ի սեպտեմբերի 10-ից ՀԱԱ Կենտրոնում գործում է Ուռոլոգիայի բաժանմունքը:
Մինչ օրս, ՀԱԱԿ-ը Հայաստանի 77 հեռավոր քաղաքներում և գյուղերում և երկուսը Արցախում իրակնացրել է 193 Բժշկական արտագնա այցելություններ, որի ընթացքում 11,881 հիվանդներ անվճար հետազոտվել են ՀՀԱԿ-ի առաջնակարգ բժիշկների կողմից:
Կենտրոնի բժիշկները վերապատրաստում են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Տարեկան 2-3 անգամ ամերիկացի բժիշկները այցելում են Կենտրոն, կազմակերպում են հետազոտություններ և մեր բժիշկներին փոխանցում նորություններն ու ձեռքբերումները բժշկության մեջ: Կենտրոնը հանդիսանում է ուսումնական բազա Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների և օրդինատորների պատրաստման համար, ինչպես նաև հանրապետության համապատասխան բժիշկների համար վերապատրաստման կենտրոն:
Կազմակերպվում են կլոր սեղաններ, հանդիպումներ, տարեկան մոտ 150 հազար բուկլետ է բաժանվում բնակչությանը` իրազեկվածության բարձրացման համար: Կենտրոնի բազայի վրա անցկացվում են միջազգային գիտական համաժողովներ, սեմինարներ:
ՀԱԱԿ-ը, մոտ ապագայում, պլանավորում է նաև ստեղծել հզոր հոգեբանական ծառայություն, ինչպես նաև ունենալ վիրահատարան, որտեղ կկատարվեն ոչ մեծ ծավալի վիրահատություններ և կտրամադրվի հետվիրահատական վերականգնողական ծառայություն:
Այստեղ տեղադրված սարքավորումները ժամանակակից գիտության նվաճումներին համահունչ են:
Սիրելի հայրենակիցներ, հիշեք, որ միշտ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, զբաղվեք ձեր առողջությամբ:
Դուք կարող եք ակտիվ մասնակցություն ունենալ Ձեր առողջության, Ձեր ընտանիքի առողջության պահպանման գործին:
Եղեք առողջ, իսկ դա հիմնականում կախված է ձեզնից: Տարեկան մեկ անգամ հետազոտվեք ժամանակակից սարքավորումներով հագեցված մեր կենտրոնում և չեք սխալվի:
Սիրով առաջարկում ենք մեր ծառայությունները: