Հայ-ամերիկյան առողջության կենտրոն

Մխիթար Հերացու փ., շ. 5, 0025, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 583 935
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

1997-ից Հայաստանում կրծքագեղձի հետազոտության յուրօրինակ հեղափոխություն տեղի ունեցավ:Ամերիկահայ բարերար Ռիթա Պալեանի և Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-Ամերիկյան Մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002թ. վերափոխվեց "Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն" հիմնադրամի: 
Կենտրոնի նպատակն է պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, իրականացնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության որոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, ինչպես նաև նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչության կրթական ծրագրերի միջոցով: 
Կենտրոնում գործում են ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտման, գինեկոլոգիայի, Ուռոլոգիայի, ընտանեկան բժշկության, ոսկրային հյուսվածքի խտության որոշման (դենսիտոմետրիա) բաժանմունքներ և լաբորատորիա: Կենտրոնը մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում: 
Կենտրոնը զբաղվում է նաև անպտուղ զույգերի բուժմամբ: Այստեղ բուժվել և բուժման շնորհիվ մայրացել Է անպտղությամբ տառապող և հուսահատ վիճակում գտնվող մոտ 89 կին: Կենտրոնն այսօր ունի 89 "հրաշք" երեխա:
ՀԱԱԿ-ը ընդարձակել է ռադիոլոգիական ծառայությունների ոլորտը տարբեր օրգանների չարորոկ նորագոյացությունների ախտորոշման նպատակով, կազմակերպել ուռոլոգիական ծառայություն և սկսել շականակագեղձի քաղցկեղի սկրինինգ: 2011թ-ի սեպտեմբերի 10-ից ՀԱԱ Կենտրոնում գործում է Ուռոլոգիայի բաժանմունքը: 
Մինչ օրս, ՀԱԱԿ-ը Հայաստանի 77 հեռավոր քաղաքներում և գյուղերում և երկուսը Արցախում իրակնացրել է 193 Բժշկական արտագնա այցելություններ, որի ընթացքում 11,881 հիվանդներ անվճար հետազոտվել են ՀՀԱԿ-ի առաջնակարգ բժիշկների կողմից:
Կենտրոնի բժիշկները վերապատրաստում են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Տարեկան 2-3 անգամ ամերիկացի բժիշկները այցելում են Կենտրոն, կազմակերպում են հետազոտություններ և մեր բժիշկներին փոխանցում նորություններն ու ձեռքբերումները բժշկության մեջ: Կենտրոնը հանդիսանում է ուսումնական բազա Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների և օրդինատորների պատրաստման համար, ինչպես նաև հանրապետության համապատասխան բժիշկների համար վերապատրաստման կենտրոն: 
Կազմակերպվում են կլոր սեղաններ, հանդիպումներ, տարեկան մոտ 150 հազար բուկլետ է բաժանվում բնակչությանը` իրազեկվածության բարձրացման համար: Կենտրոնի բազայի վրա անցկացվում են միջազգային գիտական համաժողովներ, սեմինարներ: 
ՀԱԱԿ-ը, մոտ ապագայում, պլանավորում է նաև ստեղծել հզոր հոգեբանական ծառայություն, ինչպես նաև ունենալ վիրահատարան, որտեղ կկատարվեն ոչ մեծ ծավալի վիրահատություններ և կտրամադրվի հետվիրահատական վերականգնողական ծառայություն:
Այստեղ տեղադրված սարքավորումները ժամանակակից գիտության նվաճումներին համահունչ են:
Սիրելի հայրենակիցներ, հիշեք, որ միշտ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, զբաղվեք ձեր առողջությամբ: 
Դուք կարող եք ակտիվ մասնակցություն ունենալ Ձեր առողջության, Ձեր ընտանիքի առողջության պահպանման գործին: 
Եղեք առողջ, իսկ դա հիմնականում կախված է ձեզնից: Տարեկան մեկ անգամ հետազոտվեք ժամանակակից սարքավորումներով հագեցված մեր կենտրոնում և չեք սխալվի: 
Սիրով առաջարկում ենք մեր ծառայությունները:
 

 

Տնօրեն

Խաչանուշ Հակոբյան
Ռադիոլոգիա 
  • Մամոգրաֆ‎իա (կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն) 
  • Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն
  • Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
  • Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն
  • Փափուկ հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն
  • Կրծքագեղձի ասեղային ուղեցուցային լոկալիզացիա (չշոշափվող քաղցկեղի, օջախի նախավիրահատական տեղայնացում) 
  • Կրծքագեղձի պունկցիոն բիոպսիա` բջջաբանական հետազոտությամբ
  • Կրծքագեղձի բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ
  • Կրծքագեղձի պնևմոցիստոգրաֆիա (օդալցված կիստայի ռենտգեն դիտարկում) 
  • Կրծքագեղձի գալակտոգրաֆիա (կաթնային ծորանների ռենտգեն դիտարկում) 
  • Կրծքագեղձի կիստաների արտածծում` ասպիրացիա 
  • Խորհրդատվություն
Գինեկոլոգիա 
  • Խորհրդատվություն
  • Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշում, կանխարգելում, բուժում
  • Pap-smear- բջջաբանական հետազոտություն
  • Կոլպոսկոպիա 
  • Leep – արգանդի/պարանոցի լարային էլեկտրավիրաբուժական շերտային հեռացում
  • Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Տրանսաբդոմինալ և տրանսվագինալ սոնոգրաֆիա
  • Էնդոմետրիայի բիոպսիա` հետագա հյուսվածքաբանական հետազոտությամբ 
  • Բժշկական միջամտություններ 
  • Հղիության թեստի կատարում
  • Անպտղության ախտորոշում, բուժում
  • Պոստ-կոիտալ թեստի կատարում 
  • Հիստերոսալպինգո սոնոգրա‎ֆիա
  • Սեռավարակաների ախտորոշում, բուժում
  • Կլիմակտերիկ շրջանի կանանց վարում
Ուռոլոգիա 
  • Խորհրդատվություն
  • Շագանակագեղձի բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ
Լաբորատորիա 
  • Բջջաբանական հետազոտություն (ցիտոլոգիա) 
  • Արյան ընդհանուր քննություն
  • Սերմնահեղուկի հետազոտություն
  • Պոստ-կոիտալ թեստ (զույգերի համատեղելիությունը որոշող հետազոտություն) 
  • Բարակ ասեղային ասպիրացիա
Ընտանեկան բժիշկ 
  • Խորհրդատվություն
  • Մեզի ընդհանուր քննություն 
  • Ընդհանուր խոլեստերինի որոշում
  • Գլյուկոզայի որոշում արյան մեջ
  • Էլեկտրոկարդիոգրաֆ‎իա
  • Սիրտ-անոթային, թոքային, ստամոքս-աղիքային, 
  • Միզասեռական, էնդոկրինոլոգիական, 
  • Ինֆ‎եկցիոն, քիթ-կոկորդային, նյարդային, 
  • Ռեվմատոլոգիական, համակարգային, 
  • Աչքի, մաշկի հիվանդությունների ախտորոշում և բուժում
Ոսկորների դենսիտոմետրիա 
  • Ոսկրի հյուսվածքի խտության որոշում
  • Յուրաքանչյուր կին դաշտանադադարի ընթացքում և դրանից հետո պարտավոր է հետազոտել ոսկորների խտությունը` խուսափելու համար կոտրվածքներից և ոսկրային ցավերից: