Գլխի, պարանոցի, ԼՕՌ-օրգանների պլաստիկ և վերականգնո

Մարգարյան փ., 6 շ., 0078, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 318 274
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Բաժանմունքը ՊԲՀ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի բազա է, որտեղ աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ և ՌԴ այնիպիսի առաջատար կլինիկաների, համալսարանների հետ, ինչպիսիք են House air institute, St. Vincent. Hospital of L.A., Hollywood presbiterian hospital, Բոտկինի անվան գիտահետազոտական կլինիկան։ Կազմակերպվում են բազմաթիվ, ամենամյա արտերկրյա գործուղումներ, կոնֆերանսներ, կատարվում են նաև համատեղ վիրահատություններ։

Բաժանմունքի վարիչ

Ավետիք Միքայելի Մինասյան
 Բաժանմունքը սպասարկում Է բոլոր տեսակի  քիթ-կոկորդ-ականջ ախտաբանությամբ (քրոնիկ դեկոմպենսացված տոնզիլիտ, քթի միջնապատի թեքում, սուր և քրոնիկ սինուսիտներ, օտիտներ, դեմքի, պարանոցի աբսցեսներ, ֆլեգմոնաներ, վնասածքներ և այլն), ինչպես նաև դեմքի ու պարանոցի բնածին, ձեռքբերովի արատներով հիվանդների` մեծամասամբ ցուցաբերելով վիրահատական բուժում։
Կոսմետիկ վիրահատությունները (ռինոպլաստիկա, օտոպլաստիկա) նախապես անցնում են համակարգչային մոդելավորում՝ հաշվի առնելով անհատի դեմքի կառուցվածքային առանձնահտկությունները և ցանկությունը:

Ավետիք Միքայելի Մինասյան

Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)

Նունե Ռոբերտի Նահապետյան

Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)