"Էրեբունի" ԲԿ, Մամմոլոգիա

Տիտոգրադյան փ․ շ․ 114, Երևան, 0087, Հայաստան
Հասցե
+374 99 46 98 19
Հեռախոս

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է, և այսօր ամբողջ աշխարհում բավական լուրջ քայլեր են ձեռնարկվել ինչպես վաղ ախտորոշման, այնպես և բարձարակարգ բուժման միջոցով այս հիվանդության բուժելիության ցուցանիշը բարելավելու նպատակով։ 

Զարգացած երկրներում և աշխարհի առաջատար կլինիկաներում ներդրվել է Breast Unit հասկացողությունը, դա այն բաժինն է կամ ծառայությունը, որը ամբողջությամբ զբաղվում է կրծքագեղձի ախտաբանությամբ, համալրված է ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։

Էրեբունի ԲԿ-ում նորաբաց մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը հենց այդ մոդելն է ներկայացնում, այստեղ շեշտը դրված է առաջին հերթին կրծքագեղձի առողջության պահպանման և անհրաժեշտության դեպքում նաև որակյալ և ճիշտ բուժում մատուցելու վրա։

Կրծքագեղձի քաղցկեղի բուժելիությունը զարգացած երկներում հասել է ընդհուպ մինչև 100%-ի, իսկ դա միայն ու միայն վաղ հայտնաբերման և ճիշտ ու արդիական բուժման շնորհիվ է։ Մեր ծառայությունը համալրված է կրծքագեղձի ախտաբանության և առողջության պահպանման համար անհրաժեշտ ախտորոշման բոլոր սարքավորումներով։

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ծառայությունը սերտորեն համագործակցում է անմիջապես հարևանությամբ գտնվող քիմիոթերապիայի բաժանմունքի հետ, և այս ճիշտ համագործակցությունն է համարվում բուժման լավագույն ցուցաիշներ գրանցելու ամենամեծ գրավականը, իսկ ինչ վերաբերվում է վիրահատական բուժմանը, մենք շեշտը դնում ենք կրծքագեղձի պահպանողական օնկոպլաստիկ միջամտությունների վրա, որը թույլ է տալիս կնոջը ազատվել ոչ միայն քաղցկեղից այլև պահպանել կրծքի գեղեցիկ տեսքը, զգալով իրեն այդ հիվանդությունը հաղթարած լիարժեք կին։

Սիրելի՛ կանայք, հիշեք կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, այլ ընդամենը ախտորոշում։ Եղեք տեղեկացված և առողջ։

Էրեբունի ԲԿ, Մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար՝ մամմոլոգ-օնկոպլաստիկ վիրաբույժ Բերբերյան Ներսես Գևորգի։

Նկարներ

Տեսանյութեր

Դիագնոստիկա

  • Կրծքագեղձի սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձի թվային մամոգրաֆիա
  • Սոնոգրաֆիկ հսկողության տակ ախտորոշիչ պունկցիոն և տրեպան բիոպսիաներ

 

Մամմոլոգիա

  • Մամմոլոգի կոնսուլտացիա և կրծքագեղձի բարորակ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
  • Կրծքագեղձի էսթետիկ վիրահատություններ (կրծքագեղձերի ձգում, փոքրացում, մեծացում իմպլանտների օգտագործմամբ, հետվիրահատաան դեֆեկտների շտկում)

 

Կրծքագեղձի քաղցկեղ

  • Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում և բուժման անհատական մարտավարության մշակում մուլտիդիսցիպլինար կազմի միջոցով, որտեղ ընդգրկված են ռադիոլոգը, պաթոլոգը, քիմիոթերապևտը, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հոգեբան և ռեաբիլիտոլոգ
  • Կրծքագեղձի քաղցկեղի քիմիոթերապևտիկ բուժում կից՝ քիմիոթերապիայի բաժանմունքում
  • Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում
    • Ծառայությունում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված բոլոր ծավալների արմատական վիրահատությունները, սակայն շեշտը դրվում է կրծքագեղձ պահպանողական վիրահատությունների վրա, երբ հնարավոր է լինում քաղցկեղը հեռացնել միևնույն ժամանակ պահպանելով կրծքագեղձի արտաքին տեսքը։ Վիրահատությունների այս շարքը կոչվում է օնկոպլաստիկա։
    • Իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ (Կրծքագեղձի ամբողջական արմատական հեռացում, պահպանելով մաշկը և պտուկը)։
    • Մաստէկտոմիաներից հետո կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ, սեփական հյուսվածքներով և/կամ իմպլանտներով։