ԷկոՍենս ախտորոշիչ լաբորատորիան հիմնադրվել է 2009 թվականին: Ի սկզբանե, կլինիկայի հիմնական նպատակն է կազմակերպել բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունների անցկացումը՝ որակի միջազգային չափանիշներին համապատասխան և լաբորատոր ախտորոշման ոլորտում ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումների գործնական կիրառմամբ:
Մենք համագործակցում ենք Երևանի և Հայաստանի շատ այլ մարզերի բժշկական առաջատար կենտրոնների, կլինիկաների և մասնավոր գործունեություն ծավալող բժիշկների հետ, ինչպես նաև տրամադրում մի շարք ախտորոշիչ ծառայություններ այն պացիենտներին, ովքեր մտահոգված են իրենց առողջությամբ:
ԷկոՍենս կենտրոնն ունի հուսալի և ամուր գործնական կապեր ախտորոշիչ սարքավորումների արտադրության ոլորտի համաշխարհային առաջատարների հետ: Հետազոտություններն անցկացվում են լաբորատոր սարքավորումների արտադրության ոլորտի լավագույն ընկերությունների, ինչպիսիք են համաշխարհային ճանաչում ունեցող Siemens, Roche, Echosens, Philips, Biorad, Sysmex և այլն ընկերություների ավտոմատացված սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում օպերատիվ կարգով և բարձրակարգ կերպով իրականացնել բժշկական մեծածավալ հետազոտություններ:
ԷկոՍենս կենտրոնը մասնակցում է Լաբորատոր հետազոտությունների որակի վերահսկման RIQAS - Randox միջազգային ծրագրին (Մեծ Բրիտանիա):
Մեր հիմնական նպատակն է մատուցել որակի միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական ծառայություններ և գործնականում կիրառել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումները:
Այժմ, ԷկոՍենս լաբորատորիան ազգային շուկայի ախտորոշման ոլորտում իր հաստատուն տեղն ունեցող առաջատար կենտրոններից մեկն է:
Ներկայում, բացի Երևանում գործող չորս մասնաճյուղերից, Հայաստանի և ԼՂՀ տարածքում իրենց գործունեությունն են ծավալում ևս 6 մասնաճյուղ Կապան, Վանաձոր, Գյումրի, Ստեփանակերտ, Գավառ և Մարտունի քաղաքներում, որոնք զգալի առաջընթաց ունեն:
Ախտորոշիչ կենտրոն
2015 թվականին Կոմիտաս 37/1 հասցեում բացվեց ԷկոՍենս ախտորոշիչ կենտրոնը, ուր բացի լաբորատոր հետազոտություններից իրականացվում են համալիր բժշկական ծառայություններ, որ ներառում են տարբեր բժիշկ-մասնագետների կոնսուլտացիաներ, ախտորոշում՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումների միջոցով:
ՀՀ, Երևան քաղաք
Մ. Հերացի 5,
Հեռ. +374 10 56 10 40
Բջջ. +374 99 56 10 40
Կոմիտաս 37/1
Հեռ. +374 60 56 10 40
Բջջ. +374 43 56 10 40
Մանթաշյան 26
Հեռ. +374 12 56 10 60
Բջջ. +374 99 56 10 70
Բուզանդի 53-55 /1/
Հեռ. +374 12 56 10 50
Բջջ. +374 99 56 10 80
Հիմնադիր
Ինեսա Արամի Նազարյան
Կենտրոնում մատուցվող ծառայությունները`
- Անոթների դոպլերոմետրիա (տրիպլեքս սքանավորում)
- Պտղի ուլտրաձայնային եռաչափ հետազոտություն
- Օրգանների և օրգան-համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն
- Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ստիմուլյացիոն, ասեղային)
- Լյարդի ֆիբրոսկանավորում FibroScan 402 սարքով (Echosens, Ֆրանսիա)
- ԷԿԳ, էխոկարդիոգրաֆիա
- Ծանրաբեռնվածության Թրեդմիլ-թեսթ
- Սրտի ԷԿԳ՝ Հոլթեր մոնիթորով
- Բժշկի խորհրդատվություն (սրտաբան, գինեկոլոգ, թերապևտ-ռևմատոլոգ)
- Մասնագետի տնային խորհրդատվություն
- Բուժական խմբի այցի ծառայություն (գործիքային հետազոտություն, անալիզ)
Մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի և տրամադրվող սարքավորումների ախտորոշիչ եզակի հնարավորությունների շնորհիվ, վստահորեն կարող ենք երաշխավորել տրամադրվող ծառայությունների որակը, որը համապատասխանում է եվրոպական առաջատար կլինիկաների որակի չափանիշներին:
Լաբորատորիա
Տարիներ շարունակ ԷկոՍենս լաբորատորիան Հայաստանի լաբորատոր ախտորոշման ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրք:
Բացի ստանդարտ լաբորատոր հետազոտությունները, իրականացվում են նաև գենետիկական եզակի հետազոտություններ՝ առաջատար գիտնականների նորագույն մշակումների կիրառմամբ:
ԷկոՍենս լաբորատորիայի ծրագրերի և սարքավորումների ամբողջությունը վերցված նյութի շտրիխ-կոդավորման մեթոդի հետ միասին, հնարավորություն են ընձեռում ավտոմատացնել աշխատանքային ամբողջ գործընթացը՝ սկսած լաբորատոր հետազոտությունների նմուշի գրանցումից մինչև արդյունքների կնքումը , ինչը երաշխավորում է առավելագույն ճշգրտություն և հետազոտության արդյունքների հուսալիություն:
Իրականացվող հետազոտությունների ցանկը
- Վարակի ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) ախտորոշում
- Վիրուսային հեպատիտի ախտորոշում
- Հղիության սքրինինգ հետազոտություն
- Պրեէկլամպսիայի առաջացման կանխատեսում
- Ոչ ինվազիվ պրենատալ հետազոտություն (VERAgene, VeraCity, Harmony)
- Բիոքիմիա
- Հորմոններ
- Գենետիկ պոլիմորֆիզի հետազոտություն (կրծքագեղձի քաղցկեղ, թրոմբոֆիլիա, կարդիոլոգիա)
- Ալերգեններ
- Հակբիոտիկների և անզգայացման ալերգիկ ռեակցիա ստուգում
- Անդրոֆլոր/Ֆեմոֆլոր
- Ֆլորոցենոզ
- Օնկոմարկերներ
- Select MDx for Prostate Cancer (non-invasive urine test)
- Աուտոիմուն ախտորոշում
- Միկրոբիոլոգիա
- Հելմինթների հետազոտություն