«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա

Հր. Քոչարի փ. 21շ., 11-րդ պոլիկլինիկայի շենք, 0012 Երևան,Հայաստան
Հասցե
+374 10 22 57 47
+374 91 22 57 47
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«Դոկտոր Շվարց» ընկերությունը Գերմանիայի Դաշնության առաջատար կլինիկաներում առաջարկում է հեռակա, ամբուլատոր և ստացիոնար ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա: 
 Ընկերությունը գերմանացի բարձրակարգ բժիշկ պրոֆեսորների կողմից իրականացնում է քաղաքացիների հեռակա, ինչպես նաև ամբուլատոր բուժում և խորհրդատվություն: Հաճախորդի համաձայնությամբ ստացիոնար բուժումն անցկացվում է Գերմանիայի Դաշնության առաջատար կլինիկաներում:
 
Ընկերությունը համագործակցում է Գերմանիայի Դաշնության խոշորագույն և առաջատար բժշկական հաստատությունների հետ: Ընկերության կողմից առաջարկվող փաթեթը ներառում է՝
  • Հաճախորդների ախտորոշման փաթեթների ընդունում, թարգմանում և վերջնական ձևակերպում՝ որպես բժշկական փաստաթուղթ:
  • Հաճախորդների գրանցում Գերմանիայի Դաշնության առաջատար հիվանդանոցներում:
  • Հաճախորդներին հրավերի տրամադրում՝ ՀՀ ԳԴ դեսպանատուն ներկայացնելու համար:
  • Հաճախորդների բուժման փաստաթղթերի փաթեթի ներկայացում դեսպանատուն՝ չբացառելով վերջինիս ներկայությունը փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ:
  • Դիմավորում օդանավակայանում, ուղեկցում և տեղավորում հիվանդանոցում:
  • Թարգմանչի տրամադրում՝ բժշկական հաստատություններ այցելելու համար:
  • Հաճախորդների տեղավորում հիվանդանոցում և մինչև բուժման ավարտը գործընթացի կարգավորում: Բուժումից հետո վերջնական ախտորոշիչ եզրակացության գրավոր տեսքով տրամադրում՝ հաստատված համապատասխան բժշկական հաստատության կողմից:
  • Բուժումից հետո մինչև երեք ամիս հեռակա խորհրդատվության իրականացում:


03.05.2106-ից 08.05.2016 սպասվում է էսթետիկ իմպլանտային վիրաբուժության, ինչպես նաև օրթոպեդիայի և վնասվածքաբանության երկու առաջատար գերմանացի մասնագետների՝ Մ. Շվարցի և Կ. Յաշկեի այց Երևան:
 
Այցի նպատակն է.
  • խորհրդատվության անցկացում
  • ախտորոշում և բուժում
Խորհրդատվությունը, ախտորոշումն ու բուժումը կիրականացվեն Իզմիրլյան գիտա-բժշկական կենտրոնում:
Հասցե: Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, 0014,
Ահարոնյան փ. 6 շ.
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

Նկարներ

«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
«Դոկտոր Շվարց»` ախտորոշում, բուժում և ռեաբիլիտացիա
Ընկերության հետ համագործակցող գերմանական կլինիկաներն առաջարկում են հետևյալ ծառայությունները.
  • սրտաբանություն
  • սրտանոթային վիրահատություններ
  • մանկական սրտաբանություն (սրտի բնածին արատներ)
  • ուռուցքաբանություն (բարորակ և չարորակ նորագոյացություններ)
  • գաստրոէներոլոգիա
  • հեպատոլոգիա (հեպատիտներ, լեղաքարային հիվանդություններ)
  • նեֆրոլոգիա (երիկամային հիվանդություններ)
  • ուրոլոգիա
  • թոքաբանություն
  • նյարդաբանություն (էպիլեպսիա)
  • նեյրովիրաբուժություն
  • օրթոպեդիա
  • սպորտային բժշկություն
  • պլաստիկ վիրաբուժություն
  • ողնաշարի ճողվածքներ
  • ռևմատոլոգիա և իմունոլոգիա
  • անոթային վիրաբուժություն
  • գինեկոլոգիա
  • քիթ-կոկորդ-ականջաբանություն
  • ակնաբուժություն
  • մաշկաբանություն
  • ատամնաբուժություն
  • մազերի տրանսպլանտացիա
  • դեմքի լիֆթինգ, ֆիլինգ, բոտոքս
  • ականջախեցու շտկում
  • ատամների պրոթեզավորում, իմպլանտացիա
  • ձեռքերի դաստակների վիրահատություն
  • կրծքի, սեռական օրգանների պլաստիկա
  • քրտնագեղձերի հեռացում
  • որովայնի առաջային պատի պլաստիկա
  • ոտքերի ներսային կոճերի պլաստիկա և մատերի պլաստիկա
  • համալիր հետազոտություն (check-up)