ԱՅԳ հոգեբանական ծառայությունների կենտրոն

Մաշտոցի պող., շ. 40, Երևան 0002, Հայաստան
Հասցե
+374 10 58 18 14
+374 96 58 18 14
+374 77 58 18 14
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, նպաստել մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը, խթանել պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացումը Հայաստանում:

Կենտրոնը այս տարիների ընթացքում ձևավորել է հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ: Մեր մասնագետները առաջնորդվում են կենտրոնում հաստատված էթիկական կոդեքսով, որի կարևոր սկզբունքներից են.

  • գաղտնապահությունը,
  • պատասխանատվությունը,
  • խտրականության բացառումը,
  • մասնագիտական կոմպետենտության ապահովումը:

Իր գործունեության ողջ ընթացքում կենտրոնը հաջողությամբ համագործակցել և համագործակցում է պետական և ոչ պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և կրթական հաստատությունների, մասնագիտական կենտրոնների հետ:

Կենտրոնում աշխատանքն առավել համակողմանի, ամբողջական և արդյունավետ դարձնելու նպատակով, ըստ անհրաժեշտության, թիմային աշխատանքի մեջ ընդգրկվում են նաև հարակից մասնագիտությունների ներկայացուցիչները (նյարդաբաններ, հոգեբույժներ, արատաբաններ, հատուկ մանկավարժներ և այլն): Փորձի փոխանակում է կազմակերպվում արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի մասնագետների հետ:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արտադրական, ուսումնական, նախադիպլոմային և գիտահետազոտական պրակտիկա են անցել ՀՀ  ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնի, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի Հյուսիսային Համալսարանի, Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի  հոգեբանության ֆակուլտետների ավելի քան 500 ուսանողներ: 

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդիսանում է Ռուս–Հայկական(Սլավոնական)համալսարանի պրակտիկ հոգեբանության բազային կենտրոնը:

Տնօրեն

Մարգարիտ Մելքոնյան

Նկարներ

Կենտրոնում իրականացվում են հետևյալ ծառայությունները

 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ

Աուտիկ երեխաների հետ հոգեշտկողական աշխատանքների իրականացում: Կիրառվում են ABA մեթոդի տեխնիկաներ, արտ-թերապիա, խաղաթերապիա: Զուգահեռաբար կատարվում է նաև խորհրդատվություն աուտիկ երեխաների ծնողների հետ:
 
Bio-feedback թերապիայի իրականացում. ժամանակակից սարքավորումների միջոցով կենսաբանական հետադարձ կապի մեխանիզմով  տարբեր հոգեմարմնական խանգարումների և հոգեբանական խնդիրների շտկում, ինչպես նաև նյարդավերականգնողական ակտիվ գործընթացի իրականացում մի շարք հիվանդություններից հետո:
 
Մասնագիտական աջակցություն անհատի ընդունակություններին, անձնային առանձնահատկություններին և հետաքրքրություններին առավել համապատասխան մասնագիտության ընտրության հարցում:
 
Բանավոր, գրավոր խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների, ինչպես նաև նրանց հարազատների համար լոգոպեդական խորհրդատվություն:
 
ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱ
Անհատական և խմբային սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար:
 
Մասնագիտական խորացված ուսուցում հոգեբան-մասնագետների համար, ինչպես նաև տեսագործնական դասընթացների կազմակերպում այլ մասնագիտության տեր մարդկանց համար:
 
Ուսուցողական, հոգեթերապևտիկ, անձնային աճին ուղղված թրեյնինգների կազմակերպում, գիտական, ինչպես նաև հանրամատչելի սեմինարների անցկացում:
 
Հոգեբանական տարբեր թեմաների շուրջ ազատ քննարկումների կազմակերպում հոգեբանությամբ հետաքրքրված բոլոր անձանց  համար:
 
Նոր սերնդի սարքավորումների ֆունկցիոնալ բաղադրիչը տուրմանային կերամիկան է, որի արձակած ինֆրակարմիր երկարալիք ճառագայթները խորը ներթափանցում են մարդու օրգանիզմ՝   բարելավելով օրգանիզմի նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, նյարդային համակարգի աշխատանքը, բոլոր օրգան-համակարգերի կենսագործունեությունը։
 
Երեխայի տարիքային և անձնային առանձնահատկություններին առավել համապատասխան դայակի ընտրություն և անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ուսուցում:
 
Ապագա մայրիկների համար անցկացվող հատուկ  հոգեբանական թրեյնինգների կազմակերպում և հոգեբանական նախապատրաստում ծննդաբերությանը:
 
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Պատերազմական գործողությունների, բնական աղետների, զանգվածային միջոցառումների, վթարների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած սուր հոգեբանական խնդիրներին արագ արձագանքում և օգնության տրամադրում:
 
Կադրերի հոգեբանական ընտրություն, սահմանված հաստիքների համար պրոֆեսիոգրաֆիայի կազմում, աշխատակիցների հոգեբանական համատեղելիության գնահատում, միջանձնային հարաբերությունների կարգավորում և արդյունավետ աշխատանքային մթնոլորտի ձևավորում, անձնակազմի հոգեբանական վերապատրաստում, մոտիվացիայի բարձրացում,  դասընթացների, թրեյնինգների կազմակերպում:
 
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ԿԼՈՐ ՍԵՂԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
 
Մեր մասնագետները
 
Հարցազրույցներ
 
Հոդվածներ