ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա

Ավագ Պետրոսյան փող., 13 շ., 0001, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 51 92 55
+374 91 474 169
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Կլինիկան զինված է ռադիովիզիոգրաֆով, ինչը թույլ է տալիս ճշգրտորեն ախտորոշել և կազմել բուժման պլան: 
Բժիշկ-ատամնաբույժի խորհրդատվությունը անցկացվում է հաճելի, հանգիստ պայմաններում: Առաջնային խորհրդատվության ժամանակ ձեզ կներկայացնեն բուժման բոլոր հնարավոր տարբերակները, որոնցից դուք կարող եք ընտրել ձեզ համար առավել հարմարը: Խորհրդատվությունը անվճար է: 
Արտիդենտ կլինիկայում կիրառվում են ամենաժամանակակից սարքավորումները: Ֆիբրոօպտիկայով և հովհարային սառեցման համակարգով նորագույն սարքը ատամի պրեպարացիայի ժամանակ թույլ են տալիս մոռանալ ցավի մասին: Մեր մասնագետները կիրառում են փորձված եղանակներ և ցավազրկման արդյունավետ մեթոդներ: 
Կլինիկայում հասանելի են մանրէազերծման նորագույն եղանակները: Յուրաքանչյուր ատամնաբուժական սարք մանրէազերծվում է անհատականապես և փաթեթավորվում քրաֆտ-փաթեթի մեջ: Ընդունելությունն անցկացնում են որակավորված բժիշկ-ատամնաբույժները:
 
Կլինիկայում բուժվելու առավելությունները
  • Իմպլանտների լավագույն համակարգերը` բարձր էսթետիկական հատկություններով: 
  • Իմպլանտի մերժման դեպքում` վերատեղադրումը անվճար է: 
  • Ատամների արմատային խողովակների բուժման համակարգը` էնդոծայրապանակներով և ապեքսլոկատորներով կրճատում է բուժման ժամանակը: 
  • Օրթոպեդիկ աշխատանքների ողջ շարքը, այդ թվում ցիրկոնային կերամիկա: 
  • Վերականգնողական վիրահատություններ` ոսկրային պլաստիկայի եղանակների կիրառմամբ:
 

Նկարներ

ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
ԱՐՏԻԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկա
  • Թերապևտիկ ստոմատոլոգիա
(կարիեսի և նրա բարդությունների բուժում, ատամների սպիտակեցում, բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա, ատամների վերականգնում); 
  • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
(պրոթեզավորում իմպլանտների վրա, նեյլոնային “Velplast” и “Acryfree” պրոթեզներ, մետաղակերամիկական, ցիրկոնային պսակներ, վինիրներ); 
  • Վիրաբուժական ստոմատոլոգիա
(ատամների` ցանկացած բարդության հեռացում, բոլոր տեսակի ոսկրային պլաստիկա, օդոնտոգեն կիստաների հեռացում, շուրթերի և լեզվի սանձիկների պլաստիկա, և այլն); 
  • Իմպլանտոլոգիա 
(իմպլանտացիա բարդ պայմաններում, ոսկրի բացակայության պայմաններում, իմպլանտացիա ընդհանուր սոմատիկ հիվանդությունների առկայության պայմաններում, իմպլանտացիայի նորագույն համակարգերի կիրառում, իմպլանտների զանազան տեսակների լայն ընտրություն): 
  • Պարոդոնտոլոգիա 
(պարոդոնտի` լնդերի և բերանի խոռոչի, հիվանդությունների թերապևտիկ և վիրաբուժական բուժում)