«ԱՄԲՐԵԼԱՄԵԴ» ԻՄՈՒՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ավելի քան 20 տարի մեր գիտնականներն ու բժիշկները զբաղվում են հետազոտություններով՝ ուղղված բնական հումքով լայն սպեկտրի դեղորայքի մշակմանը։
Իմունոթերապիան պրակտիկ իմունոլոգիայի մի մասն է։ Վերջինիս խնդիրը ներգործությունն է իմունային համակարգի վրա՝ իմունային պատրաստուկներով բուժման միջոցով։ Իմունային թերապիան կիրառվում է որպես օժանդակ միջոց՝ վարակիչ և ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ։
Ուռուցքաբանությունն ուսումնասիրում է բարորակ և չարորակ նորագոյացություները, դրանց առաջացման և զարգացման մեխանիզմները, ինչպես նաև ախտորոշման, բուժման և կանխարգելման եղանակները։
Մաշկաբանությունն ուսումնասիրում է մաշկի կառուցվածքը, մաշկի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտորոշման և բուժման սկզբունքները։
Օրթոպեդիան կլինիկական բժկոիթյան այն ճյուղն է, որն ուսումնասիրում է հենաշարժողական համակարգի բնածին և ձեռքբերովի խանգարումների ախտորոշման, բուժման և կանխարգելման սկզբունքները։
PRP-թերապիան ուղղված է օրգանիզմի սեփական բջիջների արագ վերականգնմանը՝ հատուկ՝ պլազմային ներարկումների միջոցով։ Այն լայնորեն կիրառվում է վնասվածքաբանության, կոսմեոլոգիայի և տրիխոլոգիայի բնագավառներում։
«ԱՄԲՐԵԼԱՄԵԴ» բժշկական կենտրոնը ծառայություն է մատուցում հետևյալ ոլորտներում․
Բուժումն իրականացվում է իմունոթերապիայի նախապատրաստուկների և կոմպլեմենտար բժշկության լրացուցիչ դեղամիջոցների կիրառմամբ։