3 Dent ստոմատոլոգիական կենտրոն

Սարյան փ., 2 շ., բն.16, 0002, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 544 554
+374 96 544 550
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 2011 թ.-ին ստոմատոլոգիական ոլորտում ավելի քան 15 տարի գործունեություն ծավալած առաջատար բժիշկ-ստոմատոլոգներ` Գևորգ Թանգյանի, Արմեն Աբազյանի և «ԿԱՐԵՆ» ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:
Միջազգային ստանդարտների պահանջներին համընթաց քայլելը, կատարելագործվելն ու անընդմեջ զարգանալը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին հնարավորություն է տալիս առավել բարձր մակարդակով ներկայանալ և մատուցել ծառայություններ յուրովի:
3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը հավատարիմ մնալով իր ստանձնած առաքելությանը ` հանրությանն է ներկայանում իր հարմարավետ և նորաոճ աշխատասենյակներով, վերջին սերնդի թվային սարքավորումներով, օգտագործվող որակի միջազգային ստանդարտներին համապատասխանող ստոմատոլոգիական նյութերով, բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված առանձին մանրէազերծման աշխատասենյակով:
3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է ամբողջ ՀՀ-ի տարածաշրջանում, որտեղ օրթոպեդիկ ստոմատոլոգիան արդեն թվայացված է:
Ավելի քան մեկ տասնամյակ ոլորտի առաջատար 3Shape ընկերության կողմից արտադրված 3Shape Trios Color ներբերանային սկաների կիրառումը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեկ քայլ առաջ ներկայանալ և ծառայություներ մատուցել յուրովի:
Բազում միջազգային վերապատրաստումներ և թիմային աշխատելաոճ ունեցող հմուտ բուժանձնակազմի շնորհիվ յուրաքանչյուր պացիենտ ստանում է անհատական մոտեցում, իսկ որակի մասին վկայում են բազմաթիվ փաստերն ու դրական արձագանքները:

Տնօրեն

Գևորգ Կարապետյան

Նկարներ

3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
3 Dent ստոմատոլոգիական կենտրոն
 Ռենտգեն ախտորոշում
Կենտրոնում կիրառվում են ռենտգեն ախտորոշման հետևյալ տարբերակները՝
  • Ռենտգեն ախտորոշում ռադիովիզոգրաֆի միջոցով
  • Օրթոպանտոմոգրամմա
  • 3D ախտորոշում
 Մանկական ստոմատոլոգիա
 
 Օրթոդոնտիա
Բրեկետները տեղադրվում են հետևյալ դեպքերում`
  • Ատամների միջև արանքների առկայության դեպքում  (այսպես կոչված, տրեմաների և դիաստեմաների դեպքում):
  • Ոչ ճիշտ ծկլթման դեպքում՝ ատամը ձգելու համար:
  • Երբ անհրաժեշտ է լինում ատամները տեղաշարժել՝ այդ թվում և ատամի կորստի դեպքում:
 Օրթոպեդիա
3 ԴԵՆՏ 3ստոմատոլոգիական կենտրոնում կիրառվող 3Shape Trios ներբերանային սկաների և <ԿԱՐԵՆ> ատամնատեխնիկական լաբորատորիայում կիրառվող imes-icore ընկերության Coritec 550i CAD/CAM ֆրեզավորման համակարգի շնորհիվ օթոպեդիկ ստոմատոլոգիան Հայաստանում արդեն թվայնացված է:
 
 Էնդոդոնտիա
Ժամանակակից էնդոդոնտիան բարդ գործընթաց է, որը իր մեջ ընդգրկում է՝
  • Ատամի մեկուսացում պատնեշի միջոցով
  • Արմատախողովակի մեխանիկական մշակում էնոդոնտիկ ռոտացիոն ֆայլերի միջոցով
  • Արմատախողովակի երկարության որոշում
  • Արմատախողովակի  լվացում հականեխիչ նյութերով
  • Անհրաժեշտության դեպքում արմատախողովակի լցավորում ժամանակավոր բուժիչ լիցքա նյութով
  • Արմատախողովակի մշտական լցավորում լատերալ կոնդենսացիայի միջոցով
  • Ռենտգեն հսկողություն
 Էսթետիկ ստոմատոլոգիա
Էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ օգտագործվող տեխնոլոգիաներն են`
  • Ատամի պսակի կոսմետիկ վերականգնում
  • Վինիրների տեղադրում
  • Լյումինիրներ
  • Բերանի խոռոչի հիգիենա, ատամների սպիտակեցում
  • Սպիտակեցում
 Պարոդոնտոլոգիա
Պարոդոնտոլոգիայի բուժման եղանակներն են՝
  • Կոնսերվատիվ թերապիա 
  • Վիրաբուժական միջամտություն
 Իմպլանտացիա, վիրաբուժական ստոմատոլոգիա
Իմպլանտացիայի ժամանակակից մեթոդներ`  
 1.) Երկու փուլից բաղկացած իմպլանտացիա:
  • Իմպլանտի տեղադրում:
  • Արհեստական պսակի տեղադրում:
 2.)Մեկ փուլով իրականացվող իմպլանտացիա`
ժամանակավոր պսակների անմիջապես տեղադրումով:
  • Անմիջապես ատամի հեռացումից հետո իմպլանտի տեղադրում:
  • Լնդի դակումով իմպլանտացիա՝ առանց կտրվածքի և կարի: