Անկախ մաշկի գույնից՝ բոլոր կանայք հոնքերն ու թարթիչները ներկելու սովորություն ունեն: Այդ հարցում նրանց "օգնության" են հասնում ոչ միայն թարթիչաներկերն ու մատիտները, այլև այսօր արդեն կայուն ներկերն ու տատուաժը (կոսմետիկական դաջվածք):       
       
Շատ կանանց, հատկապես շիկահերներին, մտահոգում են իրենց "անգույն" աչքերը, և նրանք ստիպված են թարթիչները ներկել ոչ միայն ներսի, այլև դրսի կողմից, այլապես բաց գույնի արմատները ասես տարալուծում են աչքերը ողջ դեմքի վրա և դարձնում հազիվ նշմարելի: Հոնքերը նույնպես շտկման կարիք ունեն, ընդ որում, հոնքերը հարկավոր է միշտ ներկել նույնիսկ վաղ առավոտյան, կամ լողավազանից հետո, որպեսզի աչքերը միշտ լավ տեսք ունենան: Ի դեպ, թե՛ ժամանակից շուտ ծերացած, թե' արևից գունատված հոնքերն ու թարթիչները շատ ավելի հուսալի է մգացնել կայուն ներկի կամ տատուաժի միջոցով:   
       
- Ներկի գույնը կարող է լինել կապտասե, շագանակագոյն կամ մոխրագույն, որն ավելի հարմար է շիկահերների համար: Կարելի է երկու գույնի ներկ ունենալ, օրինակ՝ շագանակագոյն՝ հոնքերի համար և սե՝ թարթիչների համար:   
       
Ներկելու տեխնիկան   

       
Ներկելու ժամանակ ձեզ հարկավոր է ունենալ՝       
       
- Ակոսավոր ծայրով փայտիկ կամ էլ թարթիչաներկի մաքուր խոզանակ՝ ներկը քսելու համար:

 
- Ներկը բացելու համար հատուկ պլաստմասե փոքրիկ աման:   
       
- Կիսալուսնաձև հատուկ թղթե խծուծներ՝ աչքերի շուրջը գտնվող մաշկը պաշտպանելու համար:       
       
1. Նախ՝ սրվակից պլաստմասե ամանի մեջ դատարկեք 1-2 մլ քսուքանման ներկ (թարմ ներկը սովորաբար մանուշակագույն երանգ է ունենում):   
       
2. Ավելացրեք 5-10 կաթիլ էմուլսիա (10%-անոց ջրածնի գերօքսիդ):   
       
3.Լավ խառնեք զանգվածը մինչև միատարր խյուսանման զանգված դառնալը: Եթե ներկի փաթեթի մեջ ջրածնի գերօքսիդ չկա, այն կարող եք փոխարինել 1 թեյի գդալ եռացրած և   
սենյակային ջերմաստիճանի հասցրած ջրի մեջ լուծած հիդրոպերիտի հաբով:   
       
4. Ներկելուց առաջ աչքերի տակ յուղոտ քսուք քսեք, այնուհետև վրան դրեք պաշտպանիչ խծուծներն այնպես, որ թարթիչները "պառկեն" դրանց վրա:   
       
5. Փայտիկի ակոսավոր ծայրով (կամ թարթիչաներկի խոզանակով) պատրաստի ներկը հաստ շերտով զգուշությամբ քսեք հոնքերին և թարթիչներին:   
Ներկելու ժամանակ աչքերը փակ պահեք, իսկ գլուխը թեթևակի դեպի առաջ թեքեք:       
       
6. Թարթիչներին ներկը հարկավոր է թողնել 15 րոպե, իսկ հոնքերին՝ 5-10:       
       
7. Ժամանակը լրանալուց հետո չոր խծուծով մաքրեք ներկը, այնուհետե հոնքերն ու թարթիչները լվացեք առատ տաք ջրով՝ առանց աչքերը տրորելու:


Աղբյուրը` doctors.am