Ցիտոպլազման բարդ, կոլոիդ համակարգ է, որը բաղկացած է շուրջ 75% ջրից ու 25% չոր մնացորդից՝ միներալ միացություններ, ճարպեր, ածխաջրատներ, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ և այլն: Լուսային մանրադիտակի տեսադաշտում այն համասեռ է, թափանցիկ: Էլեկտրոնային մանրադիտակով դիտարկելիս ցիտոպլազման երևում է հատիկավոր կառուցվածքով, ինչը պայմանավորված է նուկլեոիդի, պլազմիդների, ռիբոսոմների, մեզոսոմների և պարփակումների առկայությամբ: