Ներզատիչ և արյունաստեղծ գեղձ, որը գտնվում է կրծքավանդակի վերին մասում, կրծոսկրի հետևում: Երբեմն անվանում են խպիպային գեղձ: Կազմված է կեղևային և ուղեղային մասերից: Արտադրում է հորմոն, որը նպաստում է ոսկրերի կրացմանը:  Սեռական հասունացումից հետո սեռական հորմոնների ազդեցության տակ գեղձը ենթարկվում է ապաճման: Նորածին երեխայի Ու. բացարձակ կշիռը 13 է, 6-15 տարեկան հասակում` մոտ 30գ: Այնուհետև այն ապաճելով` մեծահասակների մոտ փոխարինվում է ճարպային բջիջներով: Այն արտադրում է  T-լիմֆոցիտներ` հակածինների նկատմամբ զգայուն բւջիջներ, որոնք կանոնավորում են հակամարմինների արտադրումը: Գեղձի մզվածքից ստացված ակտիվ նյոթերը ազդում են նյարդամկանային հաղորդականության, ածխաջրային և ալցիումի փոխանակության վրա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին