Շագանակագեղձը կամ պրոստատան մարդու և կաթնասունների օրգանիզմի էքզոկրին խողովակա-ալվեոլար գեղձ է:Մարդու մոտ շագանակագեղձը կենտ օրգան է, որը տեղակայված է միզապարկի տակ: Այն բոլոր կողմերից գրկում է միզուկի սկզբնամասը: Գեղձի ծորանները բացվում են միզուկի մեջ:Շագանակագեղձի արտազատուկը թույլ հիմնային, ոչ թափանցիկ լորձանման հեղուկ է, որն արտազատվում է սպերմի հետ: Ֆիզիոլոգիական նշանակությունը կայանում է նրանում, որ այն հեղուկանման է դարձնում սպերմը և ավելացնում է սերմնաբջիջների շարժունակությունը:

Շագանակագեղձի ֆունկցիաները

  • Սեկրետի արտադրություն
  • Տղամարդկանց սեռական հորմոնների սինթեզ (տեստոստերոն);
  • Կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրություն (պրոստագլանդիններ);
  • Խաղում է միզապարկի փականի դեր էռեկցիայի ժամանակ
  • Զարգացած նյարդավորման շնորհիվ սեռական ակտից հետո ստեղծում է օրգազմի հաճելի զգացողություն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին