Քլորը 2,5 անգամ օդից ծանր, խեղդող հոտով դեղնականաչավուն գույնի գազ է։ Լավ լուծվում է ջրում (0-15° С պայմաններում), ջերմաստիճանի բարձրացման ժամանակ լուծելիությունն իջնում է։ Օգտագործվում է խմելու և կոյուղային ջրերի վարակազերծման ժամանակ։ Խմելու ջրի վարակազերծման համար՝ 1-ից 5 մգ, իսկ կոյուղու համար՝ 5-100 մգ՝ մեկ լիտրին։