Նախկինում ձեռք բերված փորձի ընկալված պատկերների կամային կամ ակամա վերարտադրումն են։ Ի տարբերություն զգացողությունների և ընկալումների, պատկերացումները տեղակայված են «ներքին աշխարհում», իրական չեն և անկայուն են։ Տարբերությունը հասկանալու համար փորձեք նայել, օրինակ՝ սպիտակ թղթին, ապա հեռացրեք այն, և փորձեք նորից տեսնել. այն «տեսնում եք», բայց ձեր գլխում պատկերը աստիճանաբար խամրում և էապես տարբերվում է «կենդանի» թղթից։

 
 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին