ՕրգանիզմՕրգանիզմը կենդանի մարմին է, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից: Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան: Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը: Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների: Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների: Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները:

Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաղ է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից: Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն):

Անկենդան բնությունից կենդանի օրգանիզմի  տարբերությունները

Անկենդան բնության տարրերից կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմենրի և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է: Ահա կենդանու հիմնական հատկանիշները.

  • Շնչառություն` գործընթաց, որի ընթացքում շրջակա միջավայրի և օրգանիզմների միջև տեղի է ունեում գազափոխանակություն
  • Սնուցում` կենդանի օրգանիզմի կողմից սննդի օգտակար նյութերի յուրացում
  • Արտաթորություն` օրգանիզմի համար ոչ պետքական կամ վնասակար կենսագործունեության արտադրանքի հեռացման գործընթաց
  • Շարժում` տարածության մեջ առանձնյակի մարմնի կամ դրա մասերի փոփոխություն
  • Աճ` առանձնյակի զանգվածի կամ չափերի ավելացում, կենսասինթեզ գործընթացների հաշվին
  • Զարգացում` կյանքի ընթացքում օրգանիզմի կատարելագործում
  • Գրգռականություն` շրջակա միջավայրի ազդակների վրա օրգանիզմի ընտրողական ռեակցիայի ունակություն:
  • Բազմացում` իրեն նման առանձնյակների վերարտադրություն
  • Ժառանգականություն` սերունդներին իր հատկանիշների փոխանցման ունակություն

  Քիմիական բաղադրության առանձնահատկությունները և միասնականություն: Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնում են քիմիական այն տարրերը,ինչ որ անկենդան բնության առարկաների մեջ:

Օրգանիզմը կյանքի հիմնական միավորն է, դրա հատկությունների իրական կրողը, քանի որ միայն օրգանիզմի բջիջներում են իրականացվում կյանքի գործընթացները: Որպես առանձին տեսակ օրգանիզմը մտնում է պոպուլյացիայի և տեսակի ցանկի մեջ` կյանքի պոպուլյացիոն տեսակային մակարդակի կառուցվածքային միավոր:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին