Նեյտրոֆիլների հարաբերական քանակը հասուն մարդու արյան մեջ կազմում է լեյկոցիտների ընդհանուր քանակի 65-75%: Հատվածակորիզավոր նեյտրոֆիլ գրանուլոցիտները (ՆԳ) կազմում են նեյտրոֆիլ լեյկոցիտների հիմնական մասը (47-72%): Ցուպիկավոր ՆԳ կազմում են 1-6%, երիտասարդ ՆԳ կազմում են 0-0.5%: Նեյտրոֆիլների հիմնական ֆունկցիան է մանրէների ֆագոցիտոզը և մի շարք ցիտոկինների արտադրությունը: Նեյտրոֆիլները գտնվում են արյան շրջանառության մեջ 10 ժամ և կարող են ապրել արտաանոթային տարածքում 1-4 օր: Նեյտրոֆիլների զգալի մասը նստում է անոթի ներքին պատի վրա (սահմանային պահեստ) և կարող է արագ մոբիլիզացվել սուր սթրեսների և վարակների ժամանակ: