Ներծծումը ֆիզիոլոգիական պրոցես է, որն ուղղված է սննդանյութերի փոխադրմանը ստամոքսաղիքային ուղու խոռոչից դեպի օրգանիզմի ներքին միջավայր (արյուն, ավիշ, հյուսվածքային հեղուկ): Ներծծված նյութերը, հասնելով տարբեր հյուսվածքներ և օրգաններ, մասնակցում են նրանց նյութափոխանակությանը: Ներծծումը կատարվում է ստամոքսաղիքային ուղու բոլոր բաժիններում, սակայն սննդանյութերի մեծ մասի ներծծումը իրականանում է բարակ աղիքում (հատկփպես նրբաղիքում և զստաղիքում), որը հատուկ հարմարեցված է այդ ֆունկցիային: Դրա ներծծման մակերեսը ի հաշիվ ծալքերի, թավիկների և միկրոթավիկների շատ մեծ է և հասնում է 400-500 մ2: Յուրաքանչյուր թավիկ պարունակում է 1-3 մանր զարկերակ և մինչև 15-20 մազանոթ, որոնք տեղադրված են էպիթելային բջիջների տակ: Ներծծման ընթացքում մազանոթները լայնանում են, որի շնորհիվ զգալիորեն մեծանում է էպի-թելային մակերեսն ու նրա շվտւմը մազանոթային արյան հետ: Թավիկում կա միայն մեկ ուղղությամբ բացվող փականով ավշային մազանոթ: Թավիկների հարթ մկաների կծկման շնորհիվ դրանք կարող են կատարել ռիթմիկ շարժումներ, որոնց արդյունքում տեղի է ունենում լուծված սննդարար նյութերի ներծծումը աղիքի խոռոչից և ավշի դուրս մղումը թավիկներից: Մեկ րոպեի ընթացքում ամբողջ թավիկները կարող են աղիքներից ներծծել 15-20 մլ հեղուկ: Ավիշը թավիկի ավշային անոթից անցնում է որևէ ավշային հանգույց և ապա դեպի կրծքային ավշային ծորան:
Թավիկների կծկումը առաջանում է մեխանիկական և քիմիական գրգռիչների (աղիքի խոռոչում գտնվող պեպտիդներ, պեպտոններ, ամինաթթուներ, ալբումիններ,լեյցին, մզվածքային նյութեր, գլյուկոզ, ճարպաթթուներ) ազդեցությամբ:

Թավիկների շարժումը խթանվում է նաև հումորալ ճանապարհով: Դա ապացուցված է փորձերում, երբ կուշտ կերակրած կենդանիների արյունը քաղցածներին փոխներարկելու դեպքում վերջինների մոտ առաջանում են թավիկների ուժեղ կծկումներ: Ապացուցված է, որ թթու ստամոքսային պարունակության ազդեցության տակ 12-մատնյա աղիքի լորձաթաղանթում առաջանում է վիլիկինին հատուկ հորմոնը, որն արյան հոսքով հասնում է մինչև թավիկներ և գրգռում նրանց շարժումները: Թավիկների մկանունքի վրա հորմոնների ու սննդանյութերի թողած ազդեցությունը, ըստ երևույթին, տեղի է ունենում հենց թավիկներում տեղադրված նյարդային տարրերի մասնակցությամբ: Որոշ տվյալների համաձայն, այդ պրոցեսում մասնակցում է ենթալորձային շերտում գտնվող մեյսներյան հյուսակը: Ներծծման արագությունը բարակ աղիքից կախված է նրա արյունամատակարարման մակարդակից, իսկ մարսողության բուռն շրջանում այն ուժեղանում է երկու անգամ: Բացի բարակ աղիքից, ներծծման գործընթացում որոշակի չափով մասնակցում են նաև ստամոքսաղիքային համակարգի մյուս բաժինները: Բերանի խոռոչում սնունդը գտնվում Է կարճ ժամանակ և դեռևս չի հիդրոլիզվում մինչև մոնոմերների, ուստի ներծծումն այստեղ շատ չնչին Է: Սակայն որոշ դեղանյութեր (վալիդոլ, նիտրոգլիցերին և այլն) ներծծվում են արագ, որը կիրառվում Է որպես դեղորայքի ներծծման ուղի: Ստամոքսում չնչին քանակով ներծծվում են ամինաթթուներ, գլյուկոզ, քիչ ավելի ջուր և նրանում լուծված հանքային աղեր: Մեծ ծավալով ներծծվում են ալկոհոլի լուծույթները:

Հաստ աղիքում սննդանյութերը ներծծվում են չնչին քանակով, քանի որ բնականոն մարսողության պայմաններում նրանց հիմնական բաժինն արդեն ներծծվել Է բարակ աղիքում: Հաստ աղիքում բավականին լավ ներծծվում Է ջուրը, չնչին քանակներով կարող են ներծծվել գլյուկոզը, ամինաթթուներն ու մի քանի այլ նյութեր: Դրա վրա հիմնված Է բուժական նպատակով սննդային հոգնաների կիրառումը: Մարդկանց մոտ ներծծման պրոցեսն ուսումնասիրելու նպատակով որկորի ու ստամոքսի միջով 12-մատնյա աղիք են մտցնում երկխողովսւկ զոնդ: Դրանցից մեկի միջով մտցնում են հետազոտվող նյութերն ու մարկերը: Երկրորդ խողովակը, որը բացվում Է ավելի հեռու, ծառայում Է նմուշ վերցնելուն: Այդ նմուշներում չափվում Է ինչպես հետազոտվող նյութի, այնպես Էլ մարկերի պարունակությունը: Ելնելով ստացված թվերից և հեղուկի ներծծման արագությունից' կարելի Է հաշվել նյութի քանակը, որը ներծծվում Է միավոր ժամանակում աղիքի երկարության միավոր հատվածում: Կենդանիների մոտ ներծծման պրոցեսն ուսումնասիրում են Լոնդոնի կողմից առաջարկված բերանակցման (անգեոստոմիա) եղանակով: Նախապես դռներակի վրա դրվում Է այնպիսի հարմարանք, որի միջով ցանկացած ժամանակ կարելի Է սրսկիչով արյուն վերցնել և որոշել ներծծվող նյութի առկայությունն ու քանակը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին