ՄիկրոշրջանառությունՄիկրոշրջանառությունն ընդգրկում է այն պրոցեսները, որոնք կապված են ներօրգանային արյան շրջանառության հետ, և ապահովում են հյուսվածքային նյութափոխանակությունը, արյան բաշխումն և պահեստավորումը։ Միկրոշրջանառության հունին են պատկանում մազանոթային արյան բաշխիչները՝ զարկերակիկները, նրանց վերջnամասերը՝ սեղմանները, զարկերակ–երակային բերանակցումները, փոխանակային անոթները՝ մազանոթներն ու հետմազաnոթային երակիկները։ Միկրոշրջաnառությաn հունը օրգանի արյունատար հունի առավել շարժուն մասն է, որը կարևոր դեր է խաղում միջավայրի փոփոխման հանդեպ օրգանիզմի հարմարողական պրոցեսներում։ Մազանոթներն առավել բարակ և բազմաքանակ անոթներ են, որոնք անցնում եn միջբջջային տարածություններով, սերտ հպվելով հյուսվածքների ու օրգանների բջիջներին։ Նրանց տրամագիծը հավասար է 5-7մկմ-ի, երկարությունը՝ 1,1 մմ-ի։

Մազանոթների ընդհանուր քանակը հսկայական է և հասնում է մոտ 40 միլիարդի, իսկ ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 100 հազար կիլոմետր։ Մազանոթների քանակը տարբեր հյուսվածքներում տարբեր է։ Այն օրգաններում, որտեղ փոխանակության մակարդակը բարձր է, կտրվածքի 1մմ2-ում մազանոթների թիվն ավելի շատ է, քան այն հյուսվածքներում, որտեղ փոխանակության մակարդակը ցածր է։ Այսպես, սրտամկանի կտրվածքի 1մմ2-ը պարունակում է 2 անգամ ավել մազանոթներ, քան կմախքային  մկանինը։ Գլխուղեղի գորշ նյութում մազանոթների քանակն ավելի շատ է, քան՝ սպիտակում։

Գոյություն ունեն գործող, հերթապահ և չգործող մազանոթներ։ Մազանոթային արյան հոսքի վիճակը բնութագրվում է նրանց փոխհարաբերությամբ։ Այսպես, հանգստի վիճակում գտնվող մկանում գործում է մազանոթների մոտ 20-30 %-ը։ Լարված ֆիզիկական աշխատանքի ժամանակ գործող մազանոթների քանակն ավելանալով հասնում է 60 %-ի։ Այդ դեպքում մեծանում է օրգանի արյունամատակարարումն ու մազանոթների փոխանակային մակերեսը։ Տարբերում են երկու տեսակի գործող մազանոթներ։ Նրանցից մի մասը գլխավոր մազանոթներն են, որոնք ամենակարճ ուղին են զարկերակիկների և երակիկների միջև։ Մյուսներն իրենցից ներկայացնում են առաջինների կողմնային ճյուղավորումներ: Նրանք սկսվում են գլխավոր մազանոթի զարկերակային ծայրից և բացվում նրա երակային ծայրում։ Այդ ճյուղավորումները ձևավորում են մազանոթային ցանց։ Առավել կարևոր դեր են խաղում գլխավոր մազանոթները։ Արյան հոսքի ծավալային և գծային արագությունն այդ անոթներում մեծ է։ Դրանք արյունը բաշխում են մազանոթային ցանցում և մասնակցում են նյութափոխանակության պրոցեսներին։

Զարկերակիկեերում՝ մազանոթների սկսման տեղերում գոյություն ունեն միայնակ հարթ մկանային բջիջներ, որոնք կազմավորում են նախամազանոթային սեղմաններ։ Մազանոթների պատերում կծկողական տարրերը լրիվ բացակայում եn, որը բացառում է նրանց ակտիվ կծկվելու հնարավորությունը։ Մազանոթների պասիվ նեղացումն ու լայնացումը, արյան հոսքի մեծությունն ու գործող մազանոթների քանակը կախված է զարկերակիկների և նախամազանոթային սեղմանների հարթ մկանային բջիջների լարվածությունից։ Մազանոթի պատը կազմված է միաշերտ էնդոթելային բջիջներից և հիմային թաղանթից։ Պատի հաստությունը 0,7-1,5 մկմ է։ Չնայած պատի ոչ մեծ հաստությանը, մազանոթների ձգվելու ունակությունը փոքր է, որը հիմնականում բացատրվում է նրանց շրջապատող շարակցական հյուսվածքի մեխանիկական հատկություններով։

Ելնելով պատի կառուցվածքից, տարբերում են երեք տեսակի մազանոթներ՝ մարմնական, (սոմատիկ), ընդերային և սինուսոիդալ։ Մարմնական բնույթի մազանոթների պատն ամբողջությամբ ծածկված է միաշերտ էնդոթելային բջիջներով, որոնց թաղանթը պարունակում է բազմաթիվ մանրագույն ծակոտիներ։ Դրանք լավ թափանցելի են ջրի և հանքային աղերի նկատմամբ և համարյա անթափանց՝ սպիտակուցների հանդեպ։ Մազանոթների նման տեսակը բնորոշ է մաշկին, կմախքային և հարթ մկաններին, սրտամկանին, թոքերին, ուղեղի մեծ կիսագնդերի կեղևին։ Ընդերային տեսակի մազանոթների սլատերը անընդհատ չեն, նրանց էնդոթելի թաղանթի վրա առկա են անցքեր՝ «պատուհաններ», որոնք թափանցվում են էնդոթելային բջիջների ցիտոպլազմայի միջով։ Այդ անցքերը ծածկված են նրբագույն թաղանթով։ Նման մազանոթները բնորոշ են երիկամներին, աղիքներին, ներզատիչ գեղձերին, որտեղ տեղի է ունենում ջրի մեծ ծավալների և նրա մեջ լուծված նյութերի քամում (ֆիլտրացիա) ու հետներծծում (ռեաբսորբցիա)։ Սինուսոիդալ տեսակի մազանոթներն ունեն մեծ լուսանցքներով ընդհատվող պատեր։ էնդոթելային բջիջներն իրարից բաժանված են ճեղքերով, որոնք ծածկված չեն հիմային թաղանթով։ Պատը լավ թափանցելի է ոչ միայն ջրի, այլ նաև սպիտակուցների ու արյան ձևավոր տարրերի համար։ Նման մազանոթներ գոյություն ունեն փայծաղում, լյարդում, ոսկրածուծում։

Մազանոթների ֆունկցիան այն է, որ բջիջներին հասցնում են սննդարար և պլաստիկ նյութեր ու նրանցից հեռացնում նյութափոխանակության արգասիքները  (անդրմազանոթային փոխանակություն)։ Արյան և միջբջջային հեղուկի միջև ընթացող փոխանակության համար մազանոթներում կան ամենանպաստավոր պայմաններ, այդ թվում՝ 1) անոթային պատի բարձր թափանցելիություն, 2) մազանոթային մեծ փոխանակային մակերեսը կազմում է 1500մ2, 3) հիդրոստատիկ ճնշման առկայությյուն, որն ապահովում է քամումը մազանոթի զարկերակային ծայրում և հետներծծումը երակայինում, 4) արյան հոսքի փոքր գծային արագություն, որը կազմում է  0,3-0,5 մմ/վրկ: Մազանոթների պատով նյութերի անցումը տեղի է ունենում թափանցման (դիֆուզիա), պինոցիտոզի, քամման և հետներծծման ճանապարհներով։ Դիֆուզիայի արագությունը մեծ է և կազմում է 60լ/րոպ, այնպես որ արյան մազանոթներով անցման ընթացքում պլազմայի հեղուկը հասցնում է 40 անգամ ամբողջությամբ փոխանակվել միջբջջային հեղուկի հետ։ Ճարպալուծելի նյութերը, ինչպիսիք են ալկոհոլը, CO2-ը, Օ2-ը ազատ անցնում են մազանոթների պատով։ NaCl-ի բնույթի ջրալուծելի նյութերը թափանցում են մազանոթների պատի միայն ջրով լցված անցուղիներով։ Մազանոթների թափանցելիությունը տարբեր նյութերի նկատմամբ բացարձակապես կախված է նյութի մոլեկուլների և անցուղիների չափերի հարաբերակցությունից։ Օրինակ, НгО-ի կամ NaCl-ի մոլեկուլները ավելի հեշտ են թափանցում, քան գլյուկոզի կամ ալբումինների խոշոր մոլեկուլները, որի հետ կապված ալբումինների քանակը, հետևաբար նաև իրենց կողմից ստեղծվող օնկոսային ճնշումն ավելի բարձր է արյան պլազմայում, քան միջբջջային հեղուկում։

Խոշոր մոլեկուլները մազանոթի պատով անցնում են պինոցիտոզի ճանապարհով։ Մազանոթների արյան և միջբջջային հեղուկի միջև գոյություն ունեցող փոխանակության ապահովման հաջորդ մեխանիզմները քամումն ու հետներծծումն է։ Քամման և հետներծծման ուժգնությունը որոշվում է արյան և շրջապատող հեղուկի հիդրոստատիկ ճնշումների տարբերությամբ, ինչպես նաև արյան ու միջբջջային հեղուկի օնկոսային ճնշումների տարբերությամբ։ Մազանոթներում արյան հիդրոստատիկ ճնշումը որոշվում է նախա– և հետմազանոթային դիմադրության հարաբերակցությամբ։ Այդ ճնշումն ընկնում է նաև մազանոթների երկարությամբ։ Այսպես, զարկերակային ծայրում այն հավասարն 30 մմ ս.ս, իսկ երակայինում՝ 10 մմ ս.ս։ Մազանոթի զարկերակային ծայրի արյան ճնշումն օժանդակում է ջրի և սննդարար նյութերի թափանցմանը դեպի հյուսվածքային հեղուկ։ Ջրի ելքին հակազդում են պլազմայի սպիտակուցները (հատկապես խոշոր մոլեկուլային), որոնք ստեղծում են օնկոսային ճնշում, 25 մմ ս.ս. չափով և դադարեցնում ջրի ելքը։ Մազանոթի երակային ծայրում հիդրոստատիկ ճնշումը հավասար է 10 մմ ս.ս, իսկ օնկոսայինը՝ 25 մմ ս.ս։ Զարկերակային ծայրում քամումն ապահովող ուժերը ավելի մեծ են այն ուժերից, որոնք երակային ծայրում ապահովում են հետներծծումը։ Բնականոն վիճակում, համաձայն Ստարլիեգի դասական տեսության, մազանոթի զարկերակային և երակա¬յին ծայրերում համապատասխանաբար քամման և հետներծծման ենթարկվող հեղուկների ծավալների միջև գոյություն ունի հավասարակշռություն, այսինքն քամման արագությունը հավասար է հետներծծման արագությանը։ Հյուսվածքային հեղուկի միայն չնչին մասն է հետներծծվում ավշային անոթներ ու ավիշի ձևով վերադառնում արյուն։ 

Քամման արագությունը մարդու օրգանիզմի բոլոր մազանոթներում մոտավորապես 140 մլ/րոպե է, այսինքն այն մեկ օրվա ընթացքում կազմում է 20 լիտր, իսկ հետներծծվոււմ է 18լ։ Ավշային պնոթներով ընթացող հեղուկի արտահոսքը մեկ օրում կազմում է 2 լ: Այն դեպքում, Միկրոշրջանառություներբ քամման և հնտներծծման միջև խախտվում է հավասարակշռությունը, տեղի է ունենում արյան և միջբջջային հեղուկի արագ վերաբաշխում։ Այսպես, եթե հիդրոստատիկական ճնշման մեծացումը ուժեղացնում է մազանոթներից ընթացող քամումը, ապա հյուսվածքային հեղուկում տեղի է ունենում հիդրոստատիկական ճնշման մեծացում և օնկոսային ճնշման նվազում։ Միաժամանակ մեծանում է արյան պլազմայի օնկոսային ճնշումը, որն իր հերթին ուժեղացնում է երակային ծայրում ընթացող հետներծծումն ու վերակահգընվում է հավասարակշռությունը։

Մազանոթների լուսանցքի մեծության վրա մեծ ազդեցություն են թողնում ֆիզիոլոգիապես այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են հիստամինը, կինինները, А պրոստագլանդինը, որոնք լայնացնում են անոթները։ Անոթասեղմիչ ազդեցություն են թողնում սերոտոնինը, անգիոտենզինն ու վազոպրեսինը։ Մազանոթային արյան շրջանառության կարգավորումը, նրա վրա թողած ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի, հորմոնների ու մետաբոլիտների ազդեցությունը, ըստ երևույթին, իրականանում է զարկերակիկների վրա թողած ներգործության հետևանքով։ Մազանոթների լցվածության աստիճանն ու "հերթապահ" մազանոթների քանակը կախված է զարկերակիկների նեղացումից և լայնացումից։ Օրինակ, սիմպաթիկ նյարդերի գրգռումը թողնում է, անոթալայնիչ ազդեցություն կմախքային մկանների նախամազանոթային սեղմանների մակարդակով, քանի որ, ըստ գոյություն ունեցող կարծիքի, նախամազանոթային սեղմանների շրջանում գերակշռում են β-ադրենըեկալիչները։ Մազանոթների լուսանցքի փոփոխությունն ու դրա հետ կապված օրգանի արյունամատակարարման ուժեղացումը կամ թուլացումը կախված է նաև մազանոթի պատը ծածկող էնդոթելային բջիջների վիճակից։ Այղ բջիջներն ընդունակ են արագությամբ ուռչելու և ապա հեղուկ արձակելու։ էնդոթելային բջիջներն ուռչելով փակում են մազանոթների լուսանցքը, խոչընդոտելով արյան հոսքը։

Ծայրամասային հունի համար բնորոշ է զարկերակ-երակային բերանակցումների առկայությունը, որոնք զարկերակիկներն անմիջականորեն կապում են երակիկների հետ։ Այդ անոթների պատերը հարուստ են հարթ մկանային բջիջներով։ Բերանակցումներ գոյություն ունեն շատ հյուսվածքներում, ինչպես օրինակ, ձեռքերի, ոտքերի մատների մաշկում, ականջաբլթակում։ Նրանք մեծ դեր են խաղում ինչպես ընդհանուր, այնպես և օրգանի արյան հոսքի և արյան ճնշման մակարդակի կարգավորման գործում (փակ բերանակցումը բարձրացնում է զարկերակային ճնշումը, իսկ բացը՝ իջեցնում)։ Բերանակցումներր ուժեղացնում են երակայինդ հոսքը դեպի սիրտ, մասնակցում են երակային արյան թթվածնով հարստացմանը այն արյան հաշվին, որը մազանոթի զարկերակային հատվածում թթվածին չի տվել։ Նրանք մասնակցում են զարկերակային արյան քանակի բաշխման, նրա պահեստավորման և ջերմակարգավորման պրոցեսներում։
Միկրոշբջանառության անոթներին են պատկանում նաև արտատար անոթները, այսինքն հետմազաեոթային երակիկները (տրամագիծը 10-30 մկմ), որոնք կազմավորվում են մազանոթների երակային բաժինների միավորումից։ Նրանց մեջ կատարվում է ածխաթթու և նյութափոխանակության արգասիքներ պարունակող արյան սկզբնական կուտակում։ Այստեղ տեղի է ունենում արյան ճնշման անկում, որն ուղեկցվում է արյան դանդաղ հոսքով։ Հետմազաեոթային երակիկներում արյան ճնշումը հավասար է 12-15 մմ ս.ս։ Երակիկների պատերը կազմավորվում են շարակցական հյուսվածքի բարակ շերտերով։ Հետմազանոթային երակիկների լայնությունը ազդում է զարկերակային ճեշման վրա։ Այսպես, նրանց լայնացումը հանգեցնում է արյան մեծ քանակի կուտակման։ Այդ դեպքում արյան հոսքը դեպի սիրտ փոքրանում է ու զարկերակային ճնշումն ընկնում, և ընդհակառակը, երակիկների նեղացումը մեծացնում է արյան հոսքը դեպի խոշոր անոթներ և արյան ճնշումը բարձրանում է։ Հետմազանոթային երակիկների դիմադրությունը զարկերակիկների դիմադրության հետ միասին ազդում են մազանոթների հիդրոստատիկ ճնշման և ուրեմն՝ քամման պրոցեսների վրա։ Նրանց նեղացումը, այսինքն դիմադրության բարձրացումը, մեծացնում է հիդրոստատիկ ճնշումն ու քամման ծավալը, լայնացումը՝ ընդհակառակը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին