Միջանկյալ ուղեղի գլխավոր կառույցներն են տեսաթումբը (թալամուսը ֊ thalamus) և ենթատեսաթումբը (հիպոթալամուսը - hypothalamus): Թալամուսի և հիպոթալամուսի միջև կարելի է առանձնացնել նաև կորիզային գոյացությունների մի այլ հատված, որը կոչվում է ստորտեսաթումբ (սուբթալամուս - subthalamus): Այդ գոյացությունները տեղակայված են երրորդ փորոքի շուրջը` կազմելով նրա կողմնային, վերին և ստորին պատերը։ Վերթալամիկ շրջանը կազմված է կամարից (fornix) և կոնաձև մարմնից` էպիֆիզից (Epiphysis, Epithalamus): Միջանկյալ ուղեղի արտաքին սահմանները ներկայացված են սպիտակ նյութի շերտով, որը անվանվում է ներքին պատիճ (Capsula interna): Այն միջանկյալ ուղեղը բաժանում է վերջնային ուղեղի ենթակեղևային կորիզներից։ Միջանկյալ ուղեղի տարբեր կառույցների ֆունկցիաներն այնքան բազմազան են, որ նրանք պետք է դիտվեն որպես միանգամայն ինքնուրույն գոյացություններ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին