Թքագեղձերում, երիկամներում և այլ գեղձային օրգաններում պարասիմպաթիկ նյարդերի գրգռման հետևանքով առաջացող ֆերմենտային բնույթի նյութ։ Օժտված է անոթալայնիչ հատկությամբ։ Կ. ազդեցության տակ պլազմայի գլոբուլինների քայքայումից առաջ է գալիս մեկ այլ անոթալայնիչ նյութ՝ բրագիկինինը։