Ջղաձգումը  կարող է պատահել յուրաքանչյուրին, սակայն ավելի հաճախ լինում է օդի և ջրի ջերմաստիճանի մեծ տարբերության ժամանակ: Կտրուկ սառնությունը ռիսկի թիվ մեկ գործոնն է: Այդ պատճառով, եթե ջուրը սառն է, և նախկինում ունեցել եք ջղաձգումներ, անգամ վարտիքի վրա երեք գնդասեղով չարժե հեռու լողալ:

Անվտանգության կանոնը. եթե ջղաձգում է սկսվել, պետք է հանգիստ (այդ պահին հանգստությունն ամենակարևորն է) շրջվել մեջքի վրա, քանի որ այդպես հեշտ է ջրի վրա մնալը: Հետագան, ըստ հանգամանքների,եթե ձգվել է թաթը կամ սրնքամիսը, ձեռքով բռնեք տուժած ոտքի մատները և քաշեք դեպի Ձեզ՝ աշխատելով ուղղել այն: Եթե ջղաձգվել է ձեռքը (սովորաբար ջղաձգումն առաջանում է բութ մատի շրջանում), պահեք այն ջրի վրա և սկսեք ափը փակել-բացել: Համենայնդեպս, լողազգեստին ամրացված մեծ գնդասեղը (փոքրն այնքան էլ հարմար չէ) չի խանգարի:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին