Հետաճում (լատ. ինվոլյուցիո՝ հետաճ)։ 1) Առանձին օրգանների ապաճումը (ռեդուկցիան), կորուստը կամ կառուցվածքի ու ֆունկցիայի պարզեցումը էվոլյուցիայի ընթացքում։ 2) Օրգանների, հյուսվածքների, բնիշների հակադարձ զարգացումը (ներծծումը, ծավալի կրճատումը և այլն), օրինակ, արգանդի կրճատումը հետծննդյան շրջանում։ 3) Օրգանների ատրոֆիան ախտաբանական երևույթների կամ ծերության ժամանակ։ 4) Մանրէների աննորմալ բջիջների առաջացումը թույների, ռադիացիայի, սննդանյութերի անբավարարության և այլ գործոնների ազդեցությամբ։ 5) Սաղմի վերակառուցման ձևերից մեկը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին