Այն բջիջները, որոնք ապահովում են օրգանիզմի անընկալունակությունը արտաքին գործոնների ազդեցությունների նկատմամբ, այսինքն՝ նրա իմունիտետը։ Այդ բջիջներից են լիմֆոցիտները։ Զանազանում են A-բջիջներ (անգլ. ասսեսորներ՝ օժանդակ բառից)՝ օտարածին հակածիններ առաջացնողներ. T-լիմֆոցիտներ (լատ. թիմուս՝ ուրցագեղձ)՝ բազմանում և հասունանում են թիմուսում և կատարուկք են բազմաթիվ ֆունկցիաներ. B-լիմֆոցիտներ, բազմանում և հասունանում են ոսկրածուծում՝ վերածվելով իմունային հիշողությամբ B-բջիջների. NK-բջիջներ (անգլ. natural killer՝ բնական սպանող, սպանիչ)՝ գրանուլոցիտներ. բջիջներ (լատ. killer՝ սպանող, սպանիչ)՝ ոսկրածուծային ծագում ունեցող լիմֆոցիտներ, որոնք իրականացնում են թիրախ-բջիջների ցիտոլիզը։ Ի. առաջացնող օրգանները (կարմիր ոսկրածուծ, թիմուս, փայծախ, լիմֆատիկ հանգույցներ և այլն) և իրենք՝ Ի., միասին կազմում են օրգանիզմի իմունային համակարգը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին