ՀորմոններՀորմոնների փոխադրումը նյութափոխանակությունն ու ձերբազատումը
Հյութազատվող հորմոնն ընկնում է արյուն ե օրգանիզմի այլ միջավայրեր, որտեղ նրա մի մասը շրջանառում է ազատ ակտիվ ձևով, մյուս մասը կազմում է համալիր միացություններ տվյալ հորմոնի համար սպեցիֆիկ սպիտակուցների (տրանսկորտին, տրանսպրոգեստին, սեքսստերոիդ կապող գլոբալին, թիրոքսին կապող գլոբալին, տրանսկալցիֆերին, ինսուլին կապող պրոտեին և այլն), ոչ սպեցիֆիկ սպիտակուցների (շիճուկային ալբումին, օրոզոմուկոիդ, у-գլոբալին, տրանսֆերին և այլն) և արյան ձևավոր տարրերի (էրիթրոցիտներ, թրոմբոցիտներ, որոշ չափով լիմֆոցիտներ և մոնոցիտներ) հետ։ Հորմոնների կապված և ազատ ձևերը գտնվում են դինամիկ հավասարակշռության մեջ և ազատ անցնում են մեկը մյուսին։ Սպիտակուցների և արյան ձևավոր տարրերի հետ հորմոնների կապումն ունի կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն։ Նախ հորմոնի կապված ձևերը հանդիսանում են ֆիզիոլոգիական պահեստ, և օրգանիզմի պահանջի դեպքում տեղի է ունենում համալիրի ճեղքում ու հորմոնի վերածում գործունեության համար ակտիվ ձևի։ Այնուհետև, նրանք կանխում են հորմոնի ազատ, ակտիվ ձևի ավելորդ քանակների կուտակումն արյան մեջ և նախապահպանում են հյուսվածքները նրանց ազդեցությունից։

Հորմոնի կապումը պաշտպանում է նրան ֆերմենտների քայքայող ազդեցությունից։ Եվ վերջապես, սպիտակուց-հորմոն խոշոր մոլեկուլային համալիրների ձևավորումը խոչընդոտում է նրանց ֆիլտրումը երիկամներում  և այդքան կարևոր նյութերի հեռացումը օրգանիզմից։Հորմոնների հետագա կենսաբանական կյանքը որոշվում է որոշակի ծայրամասային օրգանների ու հյուսվածքների հետ նրանց սպեցիֆիկ փոխազդեցությամբ, ինչպես նաև նյութափոխանակային կերպափոխություններով (կատաբոլիզմ) և արտազատումով։Հորմոնների նյութափոխանակային կերպափոխումները, որոնք իրականանում են հատուկ ֆերմենտների օգնությամբ, ընթանում են ինչպես ներզատիչ գեղձերում ու թիրախ-օրգաններում, այնպես էլ հիմնականում լյարդում և երիկամներում, նրանց ապաամինացման, գլյուկուրոնային և ծծմբական թթուների հետ զույգ միացությունների առաջացման  մեզի ու կղանքի հետ նրանց արտահանման ճանապարհով։ Հորմոնների կատաբոլիզմի ու լրիվ քիմիական կազմափոխության հետ միասին նրանց ծայրամասային մետաբոլիզմի ընթացքում կարող են առաջանալ նոր, երբեմն ելակետայինի համեմատությամբ ավելի հզոր ֆիզիոլոգիական ազդեցություններով օժտված այլ հորմոններ։

Այսպես, վահանագեղձի հիմնական հորմոն թիրոքսինի փոխակերպումներից հյուսվածքներում առաջանում են տրիյոդթիրոնին և թիրեոքացախաթթու, որոնք ավելի ուժեղ ազդեցություն են թողնում էներգիական փոխանակության վրա։ Արական սեռական հորմոնները ենթատեսաթմբում նյութափոխանակվելով՝ վերածվում են իգական սեռական հորմոնների։ Ի վերջո շրջանառող հորմոնների ճնշող մասը (80-90%) քայքայվում է հեռացվում է օրգանիզմից 48-72 ժամվա ըեթացքում։ Միայն թիրոքսինն է կուտակվում օրգանիզմում մի քանի օրերի ընթացքում։ Գործնականում որպես հորմոնների նյութափոխանակության ինտեգրալ ցուցանիշ օգտագործվում է հորմոնների կիսաքայքայման ժամանակը և նրանց նյութափոխանակային կլիրենսի արագությունը։Կիսաքայքայման շրջանը այն ժամանակն է, որի ընթացքում արյան մեջ ներարկված ռադիոակտիվ հորմոնի քանակը անհետադարձ փոքրանում է երկու անգամ։ Այդ ժամանակը մեծ թվով հորմոնների համար, բացառությամբ թիրեոիդինի, կազմում է մի քանի րոպեից միեչև երկու ժամ։ Հորմոնների նյութափոխանակային կլիրենսի արագությունը բնութագրում է արյան այն ծավալը, որն ամբողջությամբ մաքրվում է հորմոնից որոշակի ժամանակահատվածում։ Ներզատիչ գեղձերի ֆունկցիոնալ ակտիվությունը և հորմոնների նյութափոխանակությունը որոշվում է նաև մեզի մեջ հորմոնների փոխանակության արգասիքների քանակական գնահատականով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին