ՀեշտոցՀեշտոցը առաձգական խողովակավոր մկանային օրգան է, որը վերին ծայրով գրկում է արգանդի վզիկը, իսկ ստորին ծայրով բացվում ամոթույքային ճեղքի մեջ: Այս օրգանը արտաորովայնային օրգւսն է՝ միայն դրա հետին կամարն է ծածկված որովայնամզով։ Այն արգանդի հետ կազմում է բութ անկյուն, որը բացվում է դեպի առաջ (anteflexion): Հեշտոցի երկարությունը հավասար է 10-12 սմ, լայնությունը՝ 3 սմ, պատի հաստությունը չի գերազանցում 3-4 մմ։ Ստորին հատվածում հեշտոցի լուսանցքը նեղ է, վերին հատվածում՝ ավելի լայն։ Սիջին մասում դրա պատերը հպվում են միմյանց։ Հեշտոցը սահմանակից է՝ առջևից միզապարկին և միզատար խողովակին, հետևից՝ ուղիղ աղիքին։ Հեշտոցի տեղադրության վրա էականորեն ազդում է միզապարկի և ուղիղ աղու վիճակը։ Հեշտոցը իր վերին ամենաշարժուն մասում կազմում է արգանդի վզիկի հեշտոցային մասը (portio vaginalis): Այդ հատվածում, միաձուլվելով արգանդի վզիկի հետ, հեշտոցն առաջացնում է ակոսանման տարածություն, որն ընդհանուր հեշտոցային մի կամար է (fornix vaginalis), որտեղ տարբերում են չորս բաժին (կամար) ՝ առաջային, հետին և երկու կողմնային։ Հետին կամարը ամենախորն է, սրա միջոցով են կատարվում ուղիղ աղիք-արգանդային փոսության (դուգլասյան փոսության) բոլոր ախտորոշիչ և բուժիչ ֆունկցիաները։
 
Հեշտոցի պատը կազմված է հյուսվածքային երեք շերտից։ Արտաքինը (adventita vaginae) գլխավորապես կազմված է շարակցահյուսվածքային հենքից, որն իր մեջ ներառում է առանձին մկանաթելեր, բավականին ամուր է, հատկապես հեշտոցի ստորին հատվածներում։ Միջին կամ մկանային թաղանթը (tunica muscuiaris) իր հերթին կազմված է հարթ մկանաթելերի երեք շերտից, ներքին, արտաքին երկայնաձիգ և միջին օղակաձև (շրջանաձև)։ Հեշտոցի ստորին հատվածներում՝ միզասեռական եռանկյան անցման շրջանում, հարթ մկանային թելերին միանում են միջաձիգ զոլավոր մկանաթելեր, որոնք կոնքի հատակի մկանների, առաջին հերթին շեքի խոր միջաձիգ մկանների և հետանցքը բարձրացնող մկանի ածանցյալներն են։

Ներքին շերտը (tunica mucosa). Հեշտոցի լորձաթաղանթը ծածկված է բազմաշերտ տակհակ էպիթելով, որը գեղձեր չի պարունակում և ընդունակ է եղջերացման։ Դրա մակերեսային շերտերը ամեն ամիս, կախված դաշտանային տարբերաշրջանի փուլից, պոկվում են։ Այդ լորձաթաղանթում գտնվող կեղծ գեղձերը խորշեր են, որոնք գոյանում են հարթ էպիթելի՝ մկանային շերտի մեջ ներդրման հետևանքով։ Հեշտոցի լորձաթաղանթում առկա են մաշկային որոշ տարրեր, հետևաբար այն յուրօրինակ փոփոխված մաշկի ածանցյալ է։ Տարբերում են էպիթելում հետևյալ շերտերը՝ մակերեսային (եղջերացող), հատիկւսվոր, մակերեսային և խորանիստ ելունավոր, գլանաբջջային, միջանկյալ, պարաբազալ և բազալ, որը տեղավորված է բազալ (հիմնային) թաղանթի վրա։ Հեշտոցի ենթալորձային շերտը թույլ է արտահայտված, այդ պատճառով լորձաթաղանթը անջատված է մկանային շերտից սեփական թաղանթով (membrana propria): Սեռական հասունացման շրջանում հեշտոցի լորձաթաղանթը ձեռք է բերում լայնական ծալքավորում, որն ավելի արտահայտված է առաջային և հետին պատերի, հատկապես հեշտոցի առաջային պատի ստորին մեկ երրորդում, և կոչվում է հեշտոցի փոթ (rugae vaginales): Այդ ծալքերը գոյացնում են երկու երկայնաձիգ թմբիկներ՝ փոթաշար (columnae rugarum), որոնցից մեկը գնում է հեշտոցի առաջային պատի, իսկ մյուսը՝ հետին պատի մեջտեղով։ Երեխայի հեշտոցում այս ծալքերը շարունակվում են մինչև վերին ծայրը։

Հեշտոցի չափերը և տարողունակությունը ենթակա են զգալի անհատական տատանումների։ Փոքր կոնքում հեշտոցը ֆիքսվում է հիմնականում միզասեռական ստոծանու և շարակցահյուսվածքային միջնորմի միջոցով։ Ծննդաբերությունների և հատկապես երկարատև բարձր ներորովայնային ճնշման հետևանքով թուլանում են կոնքի հատակի մկանները և կարող է առաջանալ հեշտոցի պատերի իջեցում (առաջային կամ հետին), արգանդի մասնակի կամ լրիվ արտանկում։ Հեշտոցի կողմնային բջջանքի մեջ ամրացած են արգանդի լայն կապանների հիմքերը, ինչպես նաև արգանդ-հեշտոցային երակային հյուսակի, արգանդային զարկերակի ճյուղերը, միզածորանները և ավշային անոթները։ Հեշտոցի պատերի կողմնային հատվածներով անցնում են մնացուկային գոյացություններ, կազմված առաջնային երիկամի (վոլֆյան մարմին) մնացորդներից, որոնք կոչվում են հարտներյան անցքեր։ Իգական սեռի մոտ սաղմնային զարգացման շրջանում այդ անցքերը աճախցանվում են ամբողջ տարածության վրա, երբեմն դրանց լրիվ խցանում տեղի չի ունենում և այդ չխցանված հատվածներից կարող են գոյանալ ռետենցիոն բնույթի կամ հարտներյան ուղիների կիստաներ։ Հեշտոցի արյունամատակարարումն իրագործվում է ներքին ենթազստոսկրային զարկերակի (a. iliaca interna, s. hypogastrica) և հեշտոցային զարկերակի միջոցով (a. cervicovaginalis s. uterinae), որը արգանդային զարկերակի վայրէջ ճյուղն է։ Հեշտոցային զարկերակը սկսվում է արգանդային զարկերակից և շարունակվում հեշտոցի կողմնային պատերով, արյուն մատակարարելով հեշտոցի վերին հատվածին։ Հեշտոցի միջին հատվածը սնուցվում է ստորին միզապարկային զարկերակի միջոցով (a. vesicaiis inferior): Միջին ուղիղ աղիքային զարկերակը (a. haemorrhoidaiis media) և ներքին ամոթույքային զարկերակը (a. pudenda interna) ապահովում են հեշտոցի ստորին հատվածների սնուցումը։ Ներքին սեռական զարկերակը բաժանվում է ճյուղերի, որոնք գնում են դեպի հեշտոց։

Հեշտոցի երակները կազմում են հյուսակ՝ plexus venosus vaginalis, որտեղից արյունը հավաքվում և անցնում է ենթաորովայնային երակային համակարգ (v. hypogastricae):
Հեշտոցից ավշի հոսքը հիմնականում իրագործվում է երկու ուղղություններով, դրա ստորին 1/3-ից ավիշը հավաքվում է աճուկային մակերեսային և խոր ավշային հանգույցները (gl. unquinalis), իսկ դրա վերին 2/3-ից ավիշը թափանցում է կոնքի երեք խմբի ավշային հանգույցները՝ ենթազստային, ներքին ենթազստային և սրբոսկրային։ Հեշտոցի նյարդավորումն իրագործվում է ընդհանուր արգանդ-հեշտոցային (Ռեյն Յաստրեբովի) հյուսակի նյարդաթելերի հաշվին։ Հեշտոցի զգացողական նյարդավորումը կատարվում է սրբոսկրային՝ մեկ, երկու, երեք և չորս զույգ նյարդերի հաշվին։

Հեշտոցի ֆունկցիան.
1.Հեշտոցը մասնակցում է բեղմնավորման պրոցեսին։ Աեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկը անցնում է հեշտոց, այնտեղից սպերմատոզոիդները թափանցում են արգանդ և փողեր, որին նպաստում է լորձային խցանի, ինչպես և վզիկային լորձային սեկրետի առկայությունը։
2.Կարևոր է հեշտոցի դերը նաև ծննդաբերական ակտի ժամանակ։ Հեշտոցը արգանդի վզիկի հետ կազմում է ծննդաբերական խողովակ, որի միջով անցնում են պտուղը և ընկերքը։ Հղիության ընթացքում հեշտոցում կատարվում են մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ (պատի հիպերտրոֆիա և հիպերպլազիա), որի հետևանքով հեշտոցի պատը դառնում է առաձգական և տարողունակ։
3.Հեշտոցն ունի նաև արտատար ֆունկցիա, դրա միջոցով զանազան սեկրետներ, ինչպես նաև ծննդաբերությունից հետո լոխիան, դուրս են գալիս արտաքին միջավայր։
4.Հեշտոցի բազմաշերտ էպիթելում կատարվող ցիկլիկ փոփոխությունների ուսումնասիրության միջոցով (կոլպոցիտոգիր) կարելի է դատել ձվարանների ֆունկցիայի մասին։
5.Հեշտոցի միջոցով կատարվում են ախտորոշիչ և բուժական գործողություններ։
6.Հեշտոցի կարևորագույն ֆունկցիաներից է դրա պատնեշային «ինքնամաքրման» կարողությունը։ էստրոգենների ազդերցության տակ հեշտոցի բազմաշերտ էպիթելի մակերեսային շերտերում սինթեզվում է գլիկոգեն, որը հեշտոցային ցուպիկների ազդեցության տակ ճեղքվում է, վերածվելով կաթնաթթվի, որն ոչնչացնում է հեշտոց թափանցած ախտածին միկրոօրգանիզմները (մանրէները)։

Մինչարբունքային և հետկլիմաքսային շրջանում, ինչպես նաև ծանր, ընդհանուր գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում նկատվում է ձվարանների ֆունկցիայի իջեցում, որի հետևանքով պակասում է գլիկոգենի սինթեզը հեշտոցի լորձաթաղանթում։ Արդյունքում ստացվում է կաթնաթթվի խտության իջեցում և հեշտոցի պարունակության ռեակցիայի վերափոխումը թթվայինից հիմնայինի, որի հետևանքով հեշտոցում բազմանում են ախտածին մանրէներ, իսկ հեշտոցային նորմալ ցուպիկները (Դոդերլեյնի ցուպիկներ) անհետանում են։
Կախված միկրոբային ֆլորայի բնույթից, տարբերում են հեշտոցի միկրոբիոցենոզի:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին