Ֆագոցիտոզը (հուն. phagos-խժռող,  kytos-պահեստարան, շտեմարան) ֆագոցիտների կողմից ինչպես կենդանի, այնպես էլ անկենդան օտար մարմինների կլանումն է: Ֆագոցիտներ կարող են լինել տարբեր բջիջներ, բայց բորբոքման դեպքում ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում նեյտրոֆիլները: Մեծ ֆագոցիտային ակտիվություն ունեն մոնոցիտները և հյուսվածքաբջիջները: Նեյտրոֆիլները գլխավորապես կլանում են մանէները, որի համար էլ կոչվում են միկրոֆագեր, իսկ մոնոցիտներն ու հյուսվածքաբջիջները կոչվում են մակրոֆագեր: