Մաշկի մակերեսային բորբոքում է, որը բնորոշվում է բշտիկների առաջացումով։ Բշտիկները զարգանում են մաշկի կարմրավուն ֆոնի վրա և արագորեն հասնում բավականին մեծ չափերի՝ շճաթարախային պարունակությամբ։ Բշտիկները շատ նուրբ թաղանթ ունեն, որի պատռվելուց հետո բացվում է կարմիր մակերես։ Բշտիկի պարունակությունը շատ հարուստ է մանրէներով, որոնք վարակում և ախտահարում են մաշկի հարևան առողջ հատվածները։

Բշտիկները երևան են գալիս ալիքաձև։ Ամենից հաճախ դրանք տեղակայվում են անութային փոսերում, փորի վրա, աճուկային ծալքերում, վզին, բայց կարող են տարածվել և ամբողջ մարմնի վրա (չեն ախտահարվում միայն ափերը և ներբանները)։

Հիվանդությունը վարակիչ է։ Վարակի աղբյուր են ինչպես ինքը՝ երեխան, այնպես էլ խնամող անձնակազմը և ընտանիքի անդամները։ Հաճախ հիվանդությունն ունենում է բարորակ ընթացք, բայց չարորակ ձևերի դեպքում՝ կապված մանրէների բարձր վիրուլենտության հետ, երեխայի իմունակենսաբանական հատկությունների խիստ անկման ֆոնի վրա, հիվանդությունը կարող է ընթանալ շատ ծանր և առաջացնել սեպտիկ վիճակ։

Բուժումը։ Պեմֆիգուսով հիվանդ երեխաներին չի կարելի լողացնել, որովհետև դա կարող է նպաստել վարակի տարածմանը։ Անհրաժեշտ է ստերիլ ասեղով կամ ունելիով պատռել յուրաքանչյուր բշտիկը (չսպասել, որ դրանք ինքնուրույն պայթեն) և քսել արծաթի նիտրատի 1-2%-անոց լուծույթ, 10-15%-անոց կոլարգոլի լուծույթ, յոդի 5%-անոց թուրմ, որից հետո ցանել ախտահանող փոշիներ։ Նոր բշտերի առաջացումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում մաշկի առողջ հատվածները մշւսկել 2%-անոց սպիտակ սնդիկի, էրիթրոմիցինի, տետրացիկլինի քսուքներով։ Մաշկային ծալքերը, որոնք առանձնապես ենթակա են ախտահարման, նպատակահարմար է օրը 1-2 անգամ քսել 1%-անոց սալիցիլային կամ 2-3% -անոց բորասպիրտով, ապա ցանել ախտահանող փոշի։

Պիոդերմիայի այս ձևի, ինչպես նաև. մյուս բոլոր ձևերի բուժման ժամանակ մեծ նշանակություն ունի ճիշտ խնամքը, վարակազերծման կանոնների պահպանումը (օգտագործել միայն ախտահանված տակաշորեր), ճիշտ սնուցումը։ Հիվանդության ձգձգվող ընթացքի դեպքում անհրաժեշտ է նշանակել խթանող բուժում և հակաբիոտիկներ։ Նորածնային շրջանում ավելի նպատակահարմար է հակաբիոտիկները շուտ նշանակել, նախքան երեխայի ջերմության բարձրացումը և ընդհանուր թունավորման երևույթների առաջացումը։

 
 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին