Doctors.am

Տիգրան Աշոտի Քամալյան

Ինձ ուղղված հարցեր
Վիրաբույժ (անոթային)
Մասնագիտություն

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Հանրային առողջության ամբիոն` դասախոս

«Սլավմեդ» ԲԿ, Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար

Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ, անոթային վիրաբույժ, Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Պաշտոն
Կոմիտասի 49/4, 0051, Երևան, Հայաստան
Մարշալ Բաղրամյան 3-րդ նրբանցք, 0033, Երևան, Հայաստան
Մոսկովյան 15, 0001, Երևան, Հայաստան
Հասցե
+ 374 91 15 83 43
Հեռախոս
Հարց բժշկին

Կրթություն

1997 – 2003
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2003 – 2006
ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտ, Նեղ վիրաբուժական առարկաների ամբիոն` անոթային վիրաբույժ, կլինիկական օրդինատուրա
2010-2011
ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Նեղ վիրաբուժական առարկաների ամբիոնի հայցորդ
2011 -2012
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հետդիպլոմային ֆակուլտետ, Սիրտանոթային վիրաբուժության ամբիոնի հայցորդ

Վերապատրաստումներ

2019
«Ինտերվենցիոն անոթաբանության ժամանակակից հարցեր», կատարելագործման դասընթաց, ԵՊԲՀ, Երևան ՀՀ (վկայական)
2019
«10-րդ EVF գործնական սեմինար երակային հիվանդությունների վերաբերյալ», Յուրմալա, Լատվիա
2019
«Կվոդլիբեթ։ Դեղագիտական հոգածության կազմակերպման կարգավիճակը Հայաստանում», Երևան ՀՀ
2019
«Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» միջազգային գիտագործնական գիտաժողով, Երևան ՀՀ
2019
«Եվրոպական երակային ֆորումի 20-րդ ամենամյա ժողով» Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխ, Շվեյցարիա
2019
Medi Armenia ֆլեբոլոգիական գիտաժողով, Երևան ՀՀ
2019
Ցավի ակադեմիա № 3, Երևան ՀՀ (հավաստագիր)
2019
«Շաքարային ոտնաթաթի համախտանիշի ախտորոշման և բուժման Ժամանակակից մոտեցումները» միջառարկայական կոնֆերանս, Երևան ՀՀ
2019
«CANDELA պաշտոնական միջոցառում, Vbeam, GMaxPro Nd, YAG, CO2RE, PicoWay լազերային տեխնոլոգիաների կիրառումը էսթետիկ բժշկության մեջ», Երևան ՀՀ
2017
«Քրոնիկ երակային հիվանդության վաղ ախտորոշման կարևորությունը և բուժման ժամանակակից մոտեցումները» սեմինար, Երևան ՀՀ
2017
«Եվրոպական աթերոսկլերոզի ընկերության 85-րդ համագումար», Պրահա, Չեխիա
2017
«Վերջույթների իշեմիայի վերաբերյալ դասընթաց. շաքարային ոտնաթաթ», Վենետիկ, Իտալիա
2016
«Կվոդլիբեթ։ հայրենական բժշկական գիտության, կրթության և գործնական առողջապահության արդի հարցերը», Երևան ՀՀ
2016
«Ապագայի բժշկություն․ համատեղ հայացք համընդհանուր խնդրին», ԵԲՀԱ 3-րդ ամենամյա գիտաժողով, Երևան ՀՀ
2015
«Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» ԵՊԲՀ 95-ամյակին ընդառաջ գիտաժողով, Երևան ՀՀ
2015
«Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա», 2- րդ միջազգային գիտաժողով, Երևան ՀՀ
2015
«Պրոֆեսոր Ս. Վ. Կոնստանտինիդեսի ուղենիշային ծրագիր», Մայնցի համալսարանի բժշկական կենտրոն, Գերմանիա (հավաստագիր)
2013
«Մեծահասակների վիրաբուժություն» միջազգային կոնգրես, Երևան ՀՀ
2013
«Կաթվածի բուժումը - 2013» համաժողով, Երևան ՀՀ
2012
«Ապացուցողական բժշկությունը Հայաստանում` հորինվածք, թե իրականություն», միջազգային գիտաժողով, Երևան ՀՀ
2011
Ֆլեբոլոգների միջազգային միության կոնգրես, Պրահա, Չեխիա
2011
Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումար, Երևան ՀՀ
2010
«Հայաստան-Ռուսաստան բժշկությունն առանց սահմանների. նոր հորիզոններ» խորագրի տակ «Մարդու առողջությունը» IX ազգային գիտաբժշկական կոնգրես (միջազգային մասնակցությամբ), Երևան ՀՀ
2009
«Ճառագայթային ախտորոշման գործնական հարցեր» 2-րդ միջազգային գիտաժողով, Երևան ՀՀ
2007
Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի I վեհաժողով, Երևան ՀՀ
2004
«Առաջին բուժօգնության հրահանգիչների վերապատրաստման դասընթաց»
2002
«Առաջին բուժօգնության հրահանգիչների վերապատրաստման դասընթաց»

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու երեխա

Պարգևատրումներ

2020
Պատվոգիր` սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար, ՀՀ առողջապահության նախարարություն
2020
Պատվոգիր` 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ակտիվ մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական ունակություններով բազմաթիվ զինծառայողների կյանքեր փրկելու համար, ԱՀ պաշտպանության բանակ
2019
Պատվոգիր` «Լավագույն անոթային վիրաբույժ» ճանաչվելու և տվյալ ոլորտում ցուցաբերած մասնագիտական նվիրվածության և պրոֆեսիոնալ աշխատանքի համար «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիր
2008
Շնորհակալագիր` բարեխիղճ ծառայության և բարձր մարտական պատրաստվածություն ցուցաբերելու համար, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչություն

Նկարներ

Մասնագիտական գործունեություն

2021-ից
Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ
27․09․-09․11․2020
Արցախյան երկրորդ պատերազմի (44-օրյա պատերազմ) մարտական գործողությունների մասնակից, ԱՀ ՊԲ Մարտունու հոսպիտալ
2019-ից
ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Հանրային առողջության ամբիոն, դասախոս
2016-ից
«Սլավմեդ» ԲԿ, Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար
2014-ից
Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ, անոթային վիրաբույժ, Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ
2011-2014
Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ, անոթային վիրաբույժ, վիրահատական բլոկի վարիչ
2009-2011
Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ, անոթային վիրաբույժ
2006-2008
ՀՀ զինված ուժեր, զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության լեյտենանտ
01-12/2006
Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ, անոթային վիրաբույժ

Հրատարակություններ

2006-2020
Հեղինակ կամ համահեղինակ է թվով 21 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայկական կամ արտասահմանյան տարբեր պարբերականներում: Ունեցել է ավելին քան 30 բանավոր զեկույց տարբեր գիտաժողովներում, հանրային և մասնագիտական քննարկումներում

Գիտական աշխատանքներ

2014
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստորին վերջույթների քրոնիկ երակային հիվանդությունների տարբեր ձևերի և սուր թրոմբոֆլեբիտների կոմբինացված վիրաբուժական բուժումը ներերակային լազերային կոագուլյացիայի կիրառմամբ» թեմայով

Անդամակցություններ

2018-ից
«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ, հիմնադիր խորհրդի անդամ, գիտական քարտուղար
2013 –ից
Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ
2010-ից
Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի գիտական քարտուղար
2005 –ից
Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
2004 -ից
Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.

    Doctors.am