Սերգեյ Ալեքսանդրի Ներսեսյան

Ինձ ուղղված հարցեր
Էնդոկրինոլոգ
Մասնագիտություն

«Կուալիս Վիտա» բժշկական կենտրոնի տնօրեն

Պաշտոն
Գայի պող. 4/135 շ., Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 67 40 48
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր

Կոչում

Պրոֆեսոր

Կրթություն

1990
Ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիայի հետդիպլոմային կրթության կլինիկական օրդինատուրա՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ
1993
Սանկտ-Պետերբուրգի Հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում ստացել է սեքսոլոգի որակավորում
1995
Սանկտ-Պետերբուրգի Միկոլոգիայի ինստիտուտում ստացել է միկոլոգի որակավորում
1998
Սանկտ Պետերբուրգի Դ. Օ. Օտտոյի անվ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում անցել է «Վերարտադրողականության էնդոկրինոլոգիա» մասնագիտական որակավորում՝ ստանալով պետական սերտիֆիկատ

Վերապատրաստումներ

1992
Սանկտ-Պետերբուրգի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում անցել է վերապատրաստում՝ «Արական վերարտադրողական ֆունկցիան» թեմայով

Նկարներ

Մասնագիտական գործունեություն

2003-2011
Ղեկավարել է Առողջապահության Ազգային Ինստիտուտի դիաբետաբանության ամբիոնը
2002-2014
Ղեկավարել է Առողջապահության Ազգային Ինստիտուտի ներքին ներզատական գեղձերի գիտագործնական կենտրոնը
2015-ից
Հանդիսանում է «Կուալիս Վիտա» բժշկական կենտրոնի տնօրենը

Գիտական աշխատանքներ

Ավելի քան 80 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից 13-ը տպագրված են արտասահմանյան հանդեսներում
1994
Պաշտպանել է թեկնածուական թեզը «Որոշ հորմոնալ ասպեկտների պարզաբանումը շաքարային դիաբետի վաղ փուլում՝ ձգձգված ժառանգական անամնեզով հիվանդների մոտ՝ կախված ծնողների մոտ հայտնաբերված դիաբետի տիպից» թեմայով
1997
Սանկտ-Պետետրբուրգում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Դերմատոֆիթիաներն էնդոկրին պաթոլոգիաների դեպքում» թեմայով
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 4 թեկնածուական թեզեր

Անդամակցություններ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գործող ԲՈՀ-ի «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ է

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.