Սասուն Խաչատուրի Գրիգորյան

Ինձ ուղղված հարցեր
Վիրաբույժ (ընդհանուր)
Մասնագիտություն

Վիրաբույժ, պրոֆեսոր, ՙՙԱրամյանցՙՙ ԲԿ , ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր,

Պաշտոն
Հայաստան, 0015, Երևան Ձորափի փող., 40 շենք
Հասցե
+374 91 46 29 72
+374 55 46 29 72
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս

Կրթություն

Միջնակարգ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով
1963-1969
Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, ավարտել է գերազանցության դիպլոմով, եղել է անվանական կրթաթոշակառու
1971-1973
Կլինիկական օրդինատուրա վիրաբուժության գծով ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում
1989-1991
Ուսանել է դոկտորանտուրայում, Մոսկվայի ԲԳԱ Ա.Վ.Վիշնևսկու անվան Վիրաբուժության ինստիտուտում

Մասնագիտացում

Որովայնային, էնոդկրինային վիրաբույժ

Պարգևատրումներ

2000
երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար նրան շնորհվել է ԵՊԲՀ “Ոսկե մեդալ”;
2005
Բժշկության ասպարեզում ունեցած ծառայությունների համար Բնական գիտությունների Եվրոպական հանձնաժողովի կողմից /Գերմանիա, ք. Հանովեր/ պարգևատրվել է Պաուլ Էրլիխի անվան դիպլոմով և ոսկե մեդալով
2011
Պարգևատրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի հուշամեդալով /Գերմանիա/
2011-2014
Պարգևատրվել է Կրթության Միջազգային ակադեմիայի պատվոգրով

Նկարներ

Բժշկական պրակտիկա

Վիրաբուժական գործունեությունը նվիրված է ստամոքսի, աղիների, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսագեղձի, փայծաղի տարբեր հիվանդություններին, այդ օրգանների ուռուցքներին, էխինոկոկոզին, ճողվածքներին, վահանագեղձի /զոբ/, կրծքագեղձերի, արյան համակարգի հիվանդությունների և երակների վիրաբուժությանը: Բարձր որակավորման վիրաբույժ է:
1974-1984
Հայաստանում առաջինն է կիրառել և ներդրել ախտորոշիչ որովայնադիտման /լապարոսկոպիայի/ եղանակը որովայնի օրգանների տարբեր հիվանդությունների և պարբերական հիվանդության ժամանակ
2001
Հայաստանում առաջինն է կիրառել փայծաղի հեռացումը /սպլենեկտոմիա/ ոչ սովորական վիրահատական մուտքով՝ կրծքավանդակի միջով /կրծքաստոծանիական մուտքով/ արյան համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ

Մասնագիտական գործունեություն

1991-1993
Երևանի պետական բժշկական համալսարանի /ԵՊԲՀ/ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ
1993-2001
ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկան
1997-ից
ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի կոնսուլտանտ վիրաբուժության գծով
2000-2008
ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ և վիրաբուժական կլինիկայի ղեկավար
2008-ից
Կրթության միջազգային Ակադեմիայի և «Հայբուսակ» համալսարանի գիտ. քարտուղար
2009-ից
Իզմիրլյան ԲԿ, վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր
2011-ից
ԿՄԱ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
2016-2017
CMS (ՍԻ ԷՄ ԷՍ) ԲԿ, Վիրաբուժական բաժանմունքի պրոֆեսոր
2017-ի սեպտեմբերից
ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Արամյանց ԲԿ

Գիտական աշխատանքներ

Գիտական աշխատանքները նվիրված են ստամոքսի և 12 մ.ա. խոցային հիվանդությանը և ուռուցքներին, լեղաքարային հիվանդությանը, լյարդի էխինոկոկոզին, մեխանիկական դեղնությանը, ստամոքս-աղիքային արյունահոսություններին, հեմատոլոգիական վիրաբուժությանը, աղիքային անանցանելիությանը, ենթաստամոքսագեղձի հիվանդություններին, որովայնի օրգանների ուռուցքներին և տրավմատիկ վնասվածքներին, ճողվածքներին, պերիտոնիտներին, լապարասկոպիային, թարախային վիրաբուժական վարակներին, պարբերական հիվանդությանը, խպիպին /զոբ/, կրծքագեղձերի բորբոքային և ուռուցքային հիվանդություններին, երակների վիրաբուժությանը:
1984
Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, Երևան
1991
Դոկտորական ատենախոսության պաշտպանություն, Մոսկվա
Հեղինակ է շուրջ 260 հրապարակված գիտական աշխատանքների, 6 ուսումնական ձեռնարկների, 18 մեթոդական ցուցումների, 16 գյուտարարական առաջարկությունների
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 3 թեկնածուական դիսերտացիաներ: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, ԱՊՀ երկրների և միջազգային /Թուրքիա, Իսրայել, Իսպանիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա/ գիտաժողովներում, սիմպոզիումներում և կոնֆերանսներում

Անդամակցություններ

1998
Ընտրվել է ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ /ակադեմիկոս/
2005
ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների իսկական անդամ /ակադեմիկոս/
2011
Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ /ակադեմիկոս/
Մի շարք գիտական խորհուրդների և մասնագիտական հանդեսների խմբագրական խորհրդի անդամ է

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.