Ռազմիկ Արշալույսի Աբրահամյան

Ինձ ուղղված հարցեր
Գինեկոլոգ
Մասնագիտություն
ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն
Մխիթար Հերացու անվան ԵրՊԲՀ-ի ամբիոնի վարիչ
Պաշտոն
+374 10 34 18 83
Հեռախոս

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր

Կոչում

Պրոֆեսոր

Կրթություն

1960-1967
Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտ, բուժական ֆակուլտետ, ավարտել գերազանցության դիպլոմով
1971
Ընդունվել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրա

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երեք դուստր

Պարգևատրումներ

2000
Շնորհվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի "Ոսկե Մեդալ" շքանշան
2002
Շնորհվել է «Եվրոմիության XXI դար» նախագծի մրցանակ
2002
Շնորհվել է «Մալթյան խաչ XXI դարի առաջնորդ» շքանշան
2002
Շնորհվել է ՀՀ կառավարության դիպլոմ
2003
Շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ
2004
ՀՀ կառավարության դիպլոմ` Ծառայության պլանի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար
2004
ՄԱԿ-ի կողմից վերարտադրողական առողջության ոլորտում ներդրման համար արժանացել է Համաշխարհային լիդերի կոչման
2006
Շնորհվել է վարչապետի ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալներ
2007
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով` Հայկական բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ և արցախյան ազատամարտի ընթացքում բժշկական օգնոււթյուն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար
2009
ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում
2010
Շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Առաջին աստիճանի շքանշան»` համալսարանի ուսումնական, գիտական և կլինիկական գործում ցուցաբերած բացառիկ ավանդի և նշանակալի աջակցության համար
2011
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով և "ՀՀ զինված ուժեր 20 տարի" հոբելյանական մեդալով

Բժշկական պրակտիկա

1967
Վեդի ավանում աշխատել է բժիշկ, մանկաբարձ–գինեկոլոգ,պոլիկլինիկայի վարիչ
1973
Աշխատանքի է անցել Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ
1975
Պաշտպանել է թեկնածուական թեզը
1975
Աշխատանքի է անցել Հանրապետական կլինիկական Հիվանդանոցում որպես օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ
1988
Նշանակվել է Հանրապետական Կլինիկական Ծննդատան գլխավոր բժիշկ
1990
Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում ընտրվել է որպես ՄՍՍ ֆակուլտետների Մանկաբարձության, գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ
1992
Պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել է պրոֆեսորի կոչում
1993
Նշանակվել է վերանվանված ԱՆ Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն
1997
Նշանակվել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, հիմնադրել Մանկաբարձ– գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան և րնտրվել վերջինիս նախագահ
2002
Նշանակվել է Նախարարի խորհրդական ծննդօգնության գծով

Գիտական աշխատանքներ

Վերջին 5 տարում ունի տպագիր աշխատանք: Հեղինակ է 415 հոդվածի և տպագրական աշխատանքների, 4 դասագրքի, 8 մենագրության, 6 հայտնագործության և 15 նորարարական առաջարկության, 9 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսությունների ղեկավար է

Անդամակցություններ

2000
Ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտական խորհրդի նախագահ "Մանկաբարձություն և Գինեկոլոգիա" ամսագրի գլխավոր խմբագիր
Մանկաբարձ գինեկոլոգների և նեոնատոլոգների ՀԿ նախագահ
Ընտրվել է ԱՀԿ-ի մարդու վերարտադրողականության հետազոտման քաղաքականության համակարգող կոմիտեի, տարբեր ՀԿ խորհուրդների և ընկերությունների անդամ