Օլգա Լեոնտիի Սոցկայա

Ինձ ուղղված հարցեր
Գինեկոլոգ
Մասնագիտություն

Մանկաբարձ-գինեկոլոգ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում»  

Պաշտոն
Աբովյան փ., 34/3, 0009, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 54 43 67
+374 94 00 81 77
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների թեկնածու

Կոչում

ԵՊԲՀ դոցենտ

Կրթություն

1966
Ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը
1966-1972
Սովորել է ԵրԲԻ բուժական ֆակուլտետում
Ինտերնատուրան ավարտելուց հետո մասնագիտացել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով` Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում

Վերապատրաստումներ

2015
Կատարելագործման դասընթաց՝ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» թեմայով, Երևան, Հայաստան
2016
Գիտա-գործնական սեմինար՝ «Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ։ Բանավեճային հարցեր», Երևան, Հայաստան
2017
Մասնակցել է «Մենարխեից մինչև դաշտանադադար» դասընթացի աշխատանքներին, Երևան, Հայաստան

Նկարներ

Տեսանյութեր

Օլգա

Բժշկական պրակտիկա

1974-1993
Աշխատել է Հանրապետական Տուբ. Կլինիկական հիվանդանոցում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Մասնագիտացել է ֆտիզիոգինեկոլոգիայի գծով` Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում: ՀՀ առաջին ֆտիզիոգինեկոլոգիական ծառայության կազմակերպիչն է: Մասնակցել է միջազգային համագումարների և սիմպոզիումների կազմակերպման աշխատանքներին Խորվաթիայում, Մոսկվայում և այլն
1993-1995
Աշխատել է Ա.Լ.Միքայելյանի անվ. Վիրաբուժության ինստիտուտում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ
1995-2004
Աշխատել է «Վերածնունդ» պլաստիկ ուրոգինեկոպրոկտոլոգիայի կենտրոնում
1998
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանում կանանց սեռական տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը և նրա ախտորոշման ժամանակակից սկզբունքները» թեմայով
2001
Մ.Հերացու անվ. ԵրՊԲՀ ֆտիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ է
2004-2005
Աշխատել է 2-րդ կլինիկական հիվանդանոցում` որպես գինեկոլոգ
2005-2012
Աշխատել է «Նյու-Մեդ» կլինիկայի ուրոգինեկոլոգիայի կենտրոնում' որպես մանկաբարձ-գինեկոլոգ
2012-ից
Մանկաբարձ-գինեկոլոգ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման» կենտրոնում

Մասնագիտական գործունեություն

2001-ից
Ընտրվել է ԵՊԲՀ ֆտիզիոպուլմոնոլիգիայի ամբիոնի դոցենտ

Կոնֆերանսներ

2013
«Անտիֆոսֆոլիպիդային սինդրոմ, գենետիկ թրոմբոֆիլիա եւ թրոմբոհեմոռագիկ բարդությունները կլինիկական պրակտիկայում» սիմպոզիում, Երևան, Հայաստան
2014
«Հեմոստազի ձեռքբերովի և բնածին դեֆեկտների միջազգային սիմպոզիում», Երևան, Հայաստան
2015
«Մոր և պտղի առողջության պահպանություն» գիտագործնական միջազգային սիմպոզիում, Երևան, Հայաստան
2016
«ISSAM X միջազգային սիմպոզիում», Երևան, Հայաստան
2017
«Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի IV հավաք» գիտագործնական սիմպոզիումում, եղել է խոսնակ, հանդես է եկել զեկույցով՝ «Էնդոմետրիումի դերը իմպլանտացիայի կրկնակի ձախողումների մեջ»
2017
«Ազգային բժշկական գենետիկայի օրեր» միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2017
Գիտա-պրակտիկ գիտաժողով «Վագինիտներ և ցերվիտներ` ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները», Երևան, Հայաստան
2018
ԵԲՀԱ 5-րդ տարեկան միջազգային գիտաժողովին, Գյումրի, Հայաստան

Գիտական աշխատանքներ

1998
Պաշտպանել է թեկածուական ատենախոսություն՝ «Հայաստանում կանանց մոտ գենիտալ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը և դրա ախտորոշման ժամանակակից սկզբունքները» թեմայով, շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1 մենագրության, տպագրված 33 գիտական աշխատանքների հեղինակ է: Ունի հրատարակումներ տեղական և արտասահմանյան ամսագրերում

Անդամակցություններ

2006-ից
Ռուսաստանի բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է
2007-ից
Հանդիսանում է ՀՀՏԴ-ում ֆտիզիոգինեկոլոգիայի գծով պաշտոնական խորհրդատու

Նկարագրություն

Հիմնական հետազոտությունները նվիրված են վերարտադրողականության խնդիրներին, էնդոկրին պաթոլոգիաներին, թոքախտի ախտորոշման ժամանակակից մեթոդներին, ինֆեկցիոն և վիրուսային հիվանդություններին, կոլպոսկոպիային, անպտուղ ամուսնության գենետիկ կողմերին:

 

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.