Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների թեկնածու
Կոչում
Դոցենտ
Կրթություն
1974-1979
Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ստոմատոլոգիական Ֆակուլտետ
1979-1980
Ինտերնատուրա, Երևանի թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
Վերապատրաստումներ
1984
Մոսկվայի դեմքի պլաստիկ վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ
1986
Բաժանմունքի ղեկավարների համար նախատեսված որակավորման կուրսեր, վիրաբուժական ատամնաբուժության ֆակուլտետ, Լենինգրադի բժիշկների վերապատրաստման ինստիտուտ, ՌԴ
1989-1991
Դիմածնոտային Վիրաբուժություն, Տարածքային Համալսարան, Նանտ, Ֆրանսիա
1996
«Հիվանդ երեխաների հոսպիտալ», Տորոնտո, Կանադա
1998
Բժշկական պրակտիկա, համալսարանին կից Սուրբ Լուկայի հիվանդանոցներ Մարսել, Բրյուսել և Համբուրգ քաղաքներում
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի 2 երեխա
Բժշկական պրակտիկա
1980-1982
Բժիշկ-ստոմատոլոգ, ք. Կամոյի կենտրոնական տարածքային հոսպիտալ, գ. Նորատուսի բժշկական ամբուլատորիա
1982-1986
Բաժանմունքի վարիչ, ք. Երևանի թիվ 4 Մանկական կլինիկական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
1986-1991
Դիմածնոտային վիրաբույժ, ք. Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց
1991-1993
Դիմածնոտային վիրաբույժ, ք.Երևանի թիվ 2 մանկական կլինիկական հիվանդանոց
1993-1999
Բաժանմունքի վարիչ, Ա. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
1999-ից
Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
1999-ից
«Modern Implant Medicine» հայ-գերմանական դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բժշկական կենտրոնի հիմնադիր, գիտական ղեկավար
Գիտական աշխատանքներ
1996
Շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, թեմա՝ «Վիրաբուժական միջամտությունների եղանակների ընտրությունը դիմային գանգի անոմալիաների կոմբինացված վիրաբուժական կորեկցիայի ժամանակ»
50-ից ավել հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ
Անդամակցություններ
Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամ
Գանգի և դիմածնոտային վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի ակտիվ անդամ