Ավետիս Ենոքի Ավետիսյան

Ինձ ուղղված հարցեր
Նյարդաբան
Մասնագիտություն

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրեն

Պաշտոն
Հր. Ներսիսյան փող., 7 շենք, Երևան, 0014, Հայաստան
Հասցե
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների թեկնածու

Կրթություն

2004-2010
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2010-2013
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ նյարդաբանություն մասնագիտությամբ
2013-2016
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, նյարդաբանության ամբիոն, ասպիրանտուրա

Պարգևատրումներ

2015
ՀՀ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է ՀՀ առողջապահության ոլորտը լայնորեն լուսաբանելու և Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ
2018
«Համահայկական Գրողների Միության» գրականության և արվեստի «ՆՈՒՌ» համահայկական մրցանակաբաշխության «ՀՈԳՈՒ ԵՐԳ» անվանակարգի հաղթող

Նկարներ

Մասնագիտական գործունեություն

2012-2016
«Թիվ 2 բուժ․ միավորում» ՓԲԸ, անոթային նյարդաբանության բաժանմունք, հերթապահող բժիշկ-նյարդաբան
2014-2015
«Սիրմեդ» բժշկական կենտրոն, բժիշկ-նյարդաբան
2014-2016
Հայկական Երրորդ Հեռուստաընկերության եթեր, հեռուստամեկնաբան՝ վարելով «Հանուն առողջության» հեղինակային թոք շոուն
2016-2019
Ծառայություն ՀՀ ԶՈՒ, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, բուժծառայության ավագ լեյտենանտ
2019-ից
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ, տնօրեն

Հրատարակություններ

2019
Գեղարվեստական գիրք՝ «Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս» վերնագրով
Հեղինակ և համահեղինակ է 30-ից ավելի գիտական թեզերի և հոդվածների, որոնց մի մասը տպագրվել է արտասահմանյան պարբերականներում

Կոնֆերանսներ

Մասնակցել է Հայաստանում, Արցախում, ինչպես նաև միջազգային չորս տասնյակից ավելի գիտաժողովների, համաժողովների, սեմինարների և վերապատրաստման ծրագրերի, պարգևատրվել պատվոգրերով ու հավաստագրերով

Գիտական աշխատանքներ

2018
Պաշտպանել է «Նեյրոպաթիկ ցավային համախտանիշի ազդեցությունը հիվանդների կյանքի որակի, դեպրեսիայի, տագնապի ու քնի վրա» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Հասարակական գործունեություն

2012-2015
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ
2018-2019
Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման շրջանակներում հիմնադրել և նախագահել է առողջապահական միությունը
2018-2020
«Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի» փոխնախագահ
2020-ից
«Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» հիմնադիր-նախագահ

Անդամակցություններ

10-ից ավելի տեղական և արտասահմանյան բժշկական ասոցիացիաների ու կազմակերպությունների անդամ է

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.