Արմեն Մխիթարյան

Ինձ ուղղված հարցեր
Ախտաբան
Մասնագիտություն

«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոն՝ ախտաբան

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամ՝ լաբորատորիայի վարիչ

Երևանի գլխավոր ախտաբանաանատոմ

Պաշտոն
Ադոնցի 6/1, շինություն 325, 0014, Երևան, Հայաստան
Մխիթար Հերացու 5, 0025, Երևան, Հայաստան
Հասցե
+374 94 91 15 03
Հեռախոս
Հարց բժշկին

Կոչում

բ. գ. թ. դոցենտ

Կրթություն

1992-1998
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Մանկաբուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
2001-2003
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ախտաբանական անատոմիայի ամբիոն, կլինիկական օրդինատոր

Վերապատրաստումներ

2016
«Ախտաբանության միջազգային ակադեմիայի XXXI-րդ, Ախտաբանության եվրոպական ասոցիացիայի XXVIII-րդ համատեղ միջազգային կոնգրես», Քյոլն, Գերմանիա
2015
«Իմունահիստոքիմիական հետազոտության կարևորությունը ժամանակակից ախտաբանության մեջ», NordiQC իմունոհիստոքիմիայի ակադեմիա,Կրակով, Լեհաստան
2014
«Վիրաբուժական ախտաբանության ժամանակակից դրույթները — 30-րդ ամենամյա համագումար», Հարավ-արևմտյան բժշկական կենտրոն (Southwestern medical center), Դալլաս, Տեխաս, ԱՄՆ
2012
«Կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունների իմունոհիստոքիմիական հետազոտության սկզբունքները», Բորսթել գիտահետազոտական կենտրոն, Միկրոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոն, Բորսթել, Գերմանիա
2012
«Կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունների ախտաբանաանատոմիական և իմունոհիստոքիմիական ախտորոշման հիմունքները», «Frauenklinik», Հայդելբերգ, Գերմանիա
2011
«Գինեկոլոգիական, կրծքագեղձի և բջջային ախտաբանություն» (Կազմակերպված Ախտաբանների միջազգային ակադեմիայի, Նիդեռլանդների ախտաբանների ասոցիացիայի և Վրաստանի «Շոթա Ռուսթավելի» հիմնադրամի կողմից), Բաթում, Վրաստան
2010
«Միկրոբակտերիալ և այլ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև թոքի և կրծքագեղձի չարորակ ուռուցքային հիվանդությունների մոլեկուլային և գենոմային ախտորոշման սկզբունքները», Բորսթել գիտահետազոտական կենտրոն, Միկրոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոն, Բորսթել, Գերմանիա
2009
«Ախտաբանության սեմինարներ (ընդգրկելով բջջաբանություն, արգանդի, ստամոքսաաղիքային հիվանդությունների, ձվարանների, կրծքագեղձի, շագանակագեղձի ախտաբանությունը և մոլեկուլային ախտաբանությունը)», Open Medical Institute, Զալցբուրգ, Ավստրիա
2008
«Ոսկրածուծի հիվանդությունների բջջաբանական ուսումնասիրության և ախտորոշման հիմունքները», "HELIOS Klinikum" (Շարիտե ուսումնական կլինիկա), Բադ-Զարով, Գերմանիա
2008
«Արյան համակարգի ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդությունների ախտաբանություն և ժամանակակից ախտաբանաանատոմիական ախտորոշման հիմունքները», "Virchow’s Haus", Շարիտե Միտտե, Բեռլին, Գերմանիա
2007
«Ախտաբանության սեմինարներ (ընդգրկելով բջջաբանություն, լյարդի, ստամոքսաղիքային հիվանդությունների, մաշկի, կրծքագեղձի, շագանակագեղձի ախտաբանությունը)», Open Medical Institute, Զալցբուրգ, Ավստրիա
2001-2003
«Լյարդի, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ախտորոշման հիմունքները: Բջջաբանական հետազոտություների դերը մարդու ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեջ», Գյոթինգենի բժշկական համալսարանի ախտաբանության ինստիտուտ, Ռոտենբուրգ, Գերմանիա

Պարգևատրումներ

2010
ԵՊԲՀ «Արծաթյա մեդալ» բժշկական կրթության, գիտության և բժշկության բնագավառներում կատարած աշխատանքների համար

Նկարներ

Մասնագիտական գործունեություն

«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոն, ախտաբան
2013-ից
Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամ, լաբորատորիայի վարիչ
2013-ից
Երևանի գլխավոր ախտաբանաանատոմ
2013-2015
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, Ախտաբանական անատոմիայի բաժնի ղեկավար
2013-2016
«Դավիդյանց լաբորատորիաներ», Ախտաբանության ծառայության ղեկավար
2012-2013
«Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր», կոնսուլտանտ ախտաբան
2011-2016
«Մուրացան» հիվանդանոցային համալիր, Կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար
2009-2011
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, ախտաբան
2006-2010
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, դեկանի տեղակալ
2002-2011
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Կլինիկական պաթոլոգիայի ամբիոն, ասիստենտ
2001-2008
Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն, Հյուսվածքաբանական լաբորատորիայի ղեկավար
1998-2000
ԼՂՀ ՊԲ Գնդի բուժծառայության պետ

Անդամակցություններ

2017-ից
Իմունոհիստոքիմիայի և մոլեկուլյար մորֆոլոգիայի միջազգային ընկերության անդամ
2016-ից
Ուրոլոգիական ախտաբանության միջազգային ասոցիացիայի անդամ
2016-ից
Ախտաբանության եվրոպական ասոցիացիայի անդամ
2016-ից
Ախտաբանության միջազգային ակադեմիայի անդամ
2016-ից
Հայաստանի Roche Pharma ընկերության խորհրդատու, սպիկեր
2011-ից
«Diagnostic Pathology» Եվրոպական ախտաբանության ամսագրի խմբագրության անդամ
2010-ից
Անդրկովկասի, ախտաբանության և մոլեկուլային ախտորոշման ասոցիացիայի անդամ (Վրաստանի ախտաբանների ասոցիացիայի և Բորսթելի գիտահետազոտական կենտրոն, միկոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոնի հետ միասին)
2010-ից
Հայաստանի բջջաբանների ասոցիացիայի անդամ

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.