Երևանի պետական համալսարան, հոգեբանի մասնագիտությամբ բակալավրի որակավորում
2010-2012
Երևանի պետական համալսարան, հոգեբանի մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում («Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացում)
Վերապատրաստումներ
2022
«Տրավմատիզմ և կոնտր-տրանսֆեր. մարմնական և հոգեկան ասպեկտները», միջազգային տեսագործնական սեմինար, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա, Երևան, Հայաստան
2019
«Երեխաների համար ապահով տարածքներ հումանիտար պայմաններում» դասընթաց, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կոպենհագեն, Դանիա
2019
«Դեսենսիբիլիզացիա և վերամշակում աչքերի շարժումների միջոցով» բազային դասընթաց, EMDR Եվրոպա, Երևան, Հայաստան
2018
«Հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթացավարների համար նախատեսված դասընթաց, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կոպենհագեն, Դանիա
Պարգևատրումներ
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Կարմիր Խաչի մարդասիրական ծրագրերին ներդրում ունենալու համար
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ
Նկարներ
Մասնագիտական գործունեություն
2019-2022
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում», ծրագրի հոգեբան
11-12/2020
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի հոգեբան
08-09/2020
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում հոգեբանական առաջին օգնության կարողությունների զարգացում Կովիդ-19 համավարակի պայմաններում», ծրագրի հոգեբան
2019-2020
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Պատրաստ լինել արձագանքելուն» ծրագրի հոգեբան
2017-2019
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և համակարգված արձագանքում» ծրագրի հոգեբան
2014-2017
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական հրահանգիչ
2012-2013
Եվրոպական կամավորական ծառայություն եվրոպական «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում (Բրատիսլավա, Սլովակիա, SPOSA BRATISLAVA (Society for the Help of People with Autism) հոգեբանա-մանկավարժական գործունեություն՝ նախատեսված աուտիզմով և Ասպերգերի համախտանիշով երեխաների և չափահասների համար
2011-2012
«ԱրԲես» առողջության կենտրոն, հատուկ մանկավարժների կամավոր օգնական
10-11/2011
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն, «Երևանում դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման խախտման գործոնները» ուսումնասիրության շրջանակներում հարցազրուցավար
Հրատարակություններ
«Հոգեբանը «ականապատ» տարածքում», «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» 8-րդ միջազգային գիտաժողով, «Հոգեբանության ներուժը ռազմական ագրեսիայից հետո» Հատուկ նստաշրջանի նյութեր
«Հոգեբանական առաջին օգնություն», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և համակարգված արձագանքում» ծրագրի շրջանակներում
«Սոցիալ-հոգեբանական աջակցության առանձնահատկությունները մարդասիրական գործունեության մեջ», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և համակարգված արձագանքում» ծրագրի շրջանակներում
«Կամավորներն արտակարգ իրավիճակներում: Սթրեսի կառավարման և ինքնօգնության գործնական խորհուրդներ», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Պատրաստ լինել արձագանքելուն» ծրագրի շրջանակներում
«Երեխաների սթրեսային հակազդումները և նրանց տրամադրվող հոգեբանական աջակցության առանձնահատկությունները», մշակվել և տպագրվել է ՀԿԽԸ «Պատրաստ լինել արձագանքելուն» ծրագրի շրջանակներում
Հասարակական գործունեություն
2021
Զեկույց՝ «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» 8-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում, ԵՊՀ, Երևան, Հայաստան, Թեմա՝ «Հոգեբանը «ականապատ» տարածքում»
2021
Զեկույց՝ Յունգյան մտորումներ. 2-րդ տեսաշարի շրջանակներում, ԳիՀԻ հոգեբանների և հայագետների միավորում ՀԿ, Թեմա՝ «Ակտիվ երևակայությունը որպես Վերլուծական հոգեբանության աշխատանքային գործիք»
2020
Զեկույց՝ Յունգյան մտորումներ. 1-ին տեսաշարի շրջանակներում, ԳիՀԻ հոգեբանների և հայագետների միավորում ՀԿ, Թեմա՝ «Կրոնական երևույթների հոգեկան ծագումնաբանությունը Յունգյան տեսության մեջ»
2016
Զեկույց՝ Հեռախոսային անհետաձգելի միջազգային ֆեդերացիայի (International Federation of Telephone Emergency Services) կողմից կազմակերպված 20-րդ միջազգային գիտաժողով, Աախեն, Գերմանիա, Թեմա՝ «Հայաստանում «911» ծառայության հոգեբանական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները»
Անդամակցություններ
2021-ից
Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ
2021-ից
Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի անդամ, համահիմնադիր
2019-ից
ԳիՀԻ հոգեբանների և հայագետների միավորում ՀԿ, Հիմնադիր խորհրդի անդամ
Նկարագրություն
Աշխատում է դեռահասների, պատանիների և չափահասների հետ
Հարց բժշկին
Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում: