Զավեն Աղասիի Քոլոյան

Զավեն Աղասիի Քոլոյան

Իմ մասին
Վնասվածքաբան-օրթոպեդ
Մասնագիտություն

Ուիգմոր Քլինիք, մանկական վնասվածքաբան և օրթոպեդ

Պաշտոն
Պուշկին 56, Երևան, Հայաստան
Հասցե
+374 98 403 979
+374 12 345 678
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

15/01/2019

Բարև ձեզ, երեխաս 3 ամսական է նրա մոտ ախտորոշվել է կոնքազդրային հոդի դիսպլազիա։ խնդրում եմ կասեք դա հնարավոր է ամբողջությամբ բուժել մասաժների և ֆիզիոթերապիայի միջոցով։ Նախապես շնորհակալություն

Բարեւ Ձեզ, նախեւառաջ պետք է հասկանալ, թե ինչ մեթոդով են ախտորոշել կոնքազդրային հոդի դիսպլազիան: Ախտորոշման ոսկե ստանդարտն այդ տարիքում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունն է, որի շնորհիվ հաշվարկվում է ացետաբուլար կոմպոնենտի զարգացվածության աստիճանը, եւ կախված այդ աստիճանից, բուժման տարբեր մեթոդներ են կիրառվում: Մի բան միանշանակ է՝ մերսումները եւ ֆիզիոթերապիան որեւէ բուժիչ ազդեցություն չունեն վերոնշյալ խնդրի դեպքում: Եթե հոդերի ՈՒՁՀ չի կատարվել, ապա խորհուրդ կտամ անպայման անցնել այդ հետազոտությունը, քանի որ միայն դրանից հետո կարելի է որոշել, թե ինչպիսի բուժում է անհրաժեշտ երեխային: Շնորհակալություն եւ առողջություն: