Կոնսուլտացիաներ

21/10/2019

Ողջույն հարգելի բժշկուհի: Ինձ մի հարց է հետաքրքրում: Կարո՞ղ եմ փոքրիկիս 3 ամսականից հավելյալ սնունդ տալ(բանան,կարտոֆիլ): Նշեմ, որ մինչ այժմ երեխայիս միայն մայրական կաթ եմ տվել: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, կրծքով սնուցումը պետք է շարունակել մինչև 6 ամսական, որից հետո աստիճանաբար ավելացնել հավելյալ սնունդը, ոչ շուտ: Առողջություն