Կոնսուլտացիաներ

15/10/2019

Բարև Ձեզ հարգելի բժիշկ Բադալյան։ Հարազատիս մոտ հայտնաբերվել է հիվանդության տեսակ , որը ըստ ախտորոշման կոչվում է «Կլասիկ Հոջկինի լինֆոմա», նոդուլյար սկլերոզ տարբերակի սինցիտիալ աճով: Համաձայն հետազոտության ուռուցքը դասվում է չարորակ ուռուցքների շարքին և գտնվում է զարգացման երկրորդ փուլում: Խնդրում եմ ասեք բուժվու՞ մ է արդյոք տվյալ հիվանդությունը պրակտիկայում: Եթե անհրաժեշտ է կարող եմ ուղարկել նաև հետազոտման արդյունքները: Նախապես շնորհակալություն:

Հիվանդությունը բուժվում է լիովին, եթե բուժումը կատարվի ճիշտ և լինի հաջողություն։ Եթե կցանկանաք, կարող եք գալ խորհրդատվության։ Առողջություն: