Մարինե Յուրիի Նանյան

Մարինե Յուրիի Նանյան

Իմ մասին
Գինեկոլոգ
Մասնագիտություն

Մանկաբարձ գինեկոլոգ՝ թիվ 8 պոլիկլինիկայում

Պաշտոն
Բաղրամյան պող. 51ա շ., 0033, Երևան, Հայաստան
Հասցե
+374 91 40 29 59
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

25/10/2019

Բարև ձեզ, արդյո՞ ք պապիլոմա վիրուսը բուժվում է վերջնական և հնարավո՞ ր է դրանով առողջ երեխա ունենալ: Շնորհակալություն:

Բարև Ձեզ։ Ասեմ Ձեզ, որ վիրուսները չեն բուժվում: Նշանակում են օրգանիզմի դիմադրողականությունը /ռեակտիվությունը/ բարձրացնող բուժում, դրանով նպաստում են ,որ վիրուսը անցնի այսպես ասած ՝ պասիվ վիճակի :Երբեմն այն էլիմինացվում է օրգանիզմից, դուրս է գալիս օրգանիզմից։Եթե դիմադրողականությունը բարձր է լինում,այն կարող վտանգ չներկայացնել։  Ստացեք բուժում ,հետո հղիացեք ,եթե դեռ հղի չեք ։Կունենաք առողջ բալիկ, իսկ եթե հղիության վերջում սեռական օրգանների շրջանում կլինեն պապիլոմաներ ,այդ դեպքում կկատարվի կեսարյան հատում: Ձեզ առողջություն և առողջ բալիկներ։