Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան

Իմ մասին
Մաշկաբան
Մասնագիտություն

ԵՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս

ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ

ՀՀ ԱՆ Մաշկանաբության ազգային կենտրոնի փոխտնօրեն

Պաշտոն
Ֆուչիկի փող., 32 շենք, Աջափնյակ համայնք, 0078, Երևան, Հայաստան
Հասցե
+374 33 15 03 03
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

24/09/2018

Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Ամուսինս չոր էկզեմա ունի ձեռքերի վրա: Ի"նչ դեղ խորհուրդ կտաք, որ օգտագործի։ Կանխավ` շնորհակալութհուն

Բարև Ձեզ: Պետք է հասկանալ Ձեր ամուսնուն խնդիրը ինչքանով է անհագստացնում... հնարավոր է դա իրեն չի անհանգստացնում և մենք անիմաստ բուժումներ անենք: 
Պետք է հասկանալ նախատրամադրող գործոնները՝  ջրի, քիմիական նյութերի հետ շփում,   աշխատանքի բնույթը և այլ բազմաթիվ գործոններ, որոնք կարող են նպաստել չոր Էկզեմայի կամ դիսհիդրոտիկ էկզեմայի առաջացմանը:
Շատ դժվար է ձեռքերի մաշկը խնամել, հատկապես տղամարդու համար:
Ավելի արդյունավետ կլինի, որ  տեսնեմ Ձեր ամուսնու ձեռքերը: Այնուամենայնիվ, մի քանի խորհուրդ անպայան կտամ՝  լվացվել պինդ մանկական չերեդա չպարունակող օճառով, լվացվելուց հետո լավ չորացնել ձեռքերը, հաճախակի կիրառել խոնացավնող քսուքներ, անհրաժեշտության դեպքում դիմել մաշկաբանի: Առողջություն!


30/09/2019

Բարև Ձեզ, իմ բալիկը 2 ամսեկան է, և արդեն 20 օր է ինչ եղունգը գույնը փոխել է և սերտաճած տեսք ունի, սկզբում մի մատիկն էր, հետո մյուս մատիկին նույնպես հայտնվեց: Խնդրում եմ ասել, թե ի՞ նչ կարող եմ անել:

Բարև Ձեզ, հարգելի հարցատու, եթե երեխան նորմալ սնվում է, չունի ջերմություն և այլ անհագստացնող գանգատներ, կարծում եմ պետք է միայն ուշադրություն դարձնել ձեռքի մատերը բերանը դնելու սովորությանը, եթե դա էլ չկա, ապա պետք է հետազոտվել, չափազանց հազվադեպ լինում են նմանատիպ սնկային ախտահարումներ: Առողջություն:


04/10/2019

Բարև ձեզ, հարգելի բժիշկ խնդրում եմ ասել, թե ինչպե՞ս կարող եմ անցկացնել կելոիդ սպին: Շնորհակալություն:

Ինքնուրույն մի փորձեք, ավելի կխորացնեք վիճակը: Կան բազմաթիվ քսուքներ, որոշները լավ են օգնում, որոշերը ոչ այնքան: Առկա են նաև տարաբնույթ միջամտություններ՝ ներարկումներ, լազերային և քիմիական ներգործություններ, որոնք նույնպես ունեն տարբեր արդյունավետություն և գին: Ընտրելու համար բուժման տարբերակը պետք է դիմել մաշկաբանի, զննվել և ստանալ համապատասխան բուժում:


25/10/2019

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, արդեն մեկ տարի է ունեմ կրունկների խնդիր՝ ճաք և հաստ շերտով պատված է: Ի՞ նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ նախապես:

Պետք է պարզել առաջացման պատճառը. 1. Քերուկ մաշկից սնկերի համար - հաճախ սնկային ախտահարման հետևանքով է լինում նման ճաքեր 2. Երբեմն վահանաձև գեղձի խանգարումներից 3. Դաշտանադադարից հետո մի քանի տարվա ընթացքում լինում է մաշկի չորություն 4. Քիչ ջուր օգտագործելու, սխալ կոշիկ կրելու 5. Մի շարք ավելի հազվադեպ հանդիպող պատճառներ: Այս ամենը մաշկաբանի հետ քննարկելուց հետո նոր կարելի է որոշել թե ինչ բուժում անել: Առողջություն: