Գևորգ Նաիրիի Թամամյան

Գևորգ Նաիրիի Թամամյան

Իմ մասին
Ուռուցքաբան
Արյունաբան
Մասնագիտություն

ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոն` ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն` ղեկավար

Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն` տնօրենի խորհրդական

Գերմանիայի Ուլմի համալսարան` մանկական ուռուցքաբանության դասախոս

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավար (chair-elect)

ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական

Պաշտոն
Կորյունի 2, 0025, Երևան, Հայաստան
Ներսիսյան 7, 0014, Երևան, Հայաստան
Մուրացանի 114, 0075, Երևան, Հայաստան
Հասցե
+374 91 80 67 09
+374 10 28 38 00
+374 11 62 10 00 (536)
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

24/09/2018

Բարև Ձեզ, 4 ամսեկան երեխայի թրոմբոցիտները 556 է, ինչի՞ց կարող է լինել:  Կերակրում եմ միայն կրծքով, ջուր տալիս եմ բժշկի ցուցումով՝ 50 գրամ: Այդ ցուցանիշով հակացուցվա՞ծ է պատվաստումը: Ի՞նչ մթերք կարող եմ օգտագործել, որպեսզի իջնի թրոմբոցիտների քանակը երեխայի

Բարև Ձեզ: Ընդհանրապես, ցանկալի կլիներ իմանալ արյան ամբողջական պատկերը, ոչ թե միայն թրոմբոցիտների քանակը: Սակայն, եթե միայն թրոմբոցիտների քանակն է բարձր, այդ տարիքի երեխաների մոտ, հիմնականում, այն կրում է երկրորդային բնույթ, այսինքն՝ կարող է լինել, օրինակ՝ վերջերս տարած ինֆեկցիայի, քրոնիկ բորբոքման և այլ տարաբնույթ պատճառներով: Խորհուրդ կտամ ուղղակի նորից կրկնել արյան ընդհանուր քննությունը, և եթե կրկին շեղումներ կտեսնեք, դիմեք համապատասխան մասնագետի:


19/09/2018

Հարգելի բժիշկ, բալիկս 4 տարեկան է և արյան ընդհանուր անալիզը ցույց տվեց, որ ունենք թրոմբոցիտոպանիա, այսօրվա արդյունքներով՝ 51000, իջնում ու բարձրանում են, խնդրում եմ խորհուրդ տալ՝ ի՞նչ միջոցներով կարելի է բարձրացնել թրոմբոցիտների քանակը՝ առանց հորմոնալ դեղ

Բարև Ձեզ: Նախ պետք է պարզել թրոմբոցիտոպենիայի պատճառը և բնույթը, դրա համար անհրաժեշտ են մանրակրկիտ հետազոտություններ՝ մասնագիտացված կլինիկայում: Թրոմբոցիտոպենիան ՉԻ բուժվում սննդով կամ բուսական թուրմերով: Անպայման դիմեք մասնագետի

Ծնողի պատասխանը- Հարգելի բժիշկ, մենք անցել ենք բոլոր տեսակի հետազոտությունները, ոչ մի այլ խնդիր չկա, պատճառը ենթադրվում է  ինֆեկցիան և վիրուսները: Այս ձմեռ բավականին շատ հիվանդացավ ու ստիպված  անտիբիոտիկ  օգտագործեցինք: Այսինքն՝ բուժման միակ տարբերակ Դուք առաջարկում եք դեղե՞րը: 

Բժշկի պատասխանը-Հասկանում եմ, բայց որպես բժիշկ ես չեմ կարող որևէ բուժում առաջարկել, մինչև ինքս բոլոր մանրամասներին ծանոթ չլինեմ:

Ծնողի պատասխանը-Շնորհակալություն, անհրաժեշտության դեպքում կկապվենք Ձեր հետ: 

Բժշկի պատասխանը-Առողջություն: