Doctors.am
Աշոտ  Քաջիկի Հովսեփյան

Աշոտ Քաջիկի Հովսեփյան

Իմ մասին
Վիրաբույժ (մանկական)
Ուրոլոգ
Մասնագիտություն

«Շենգավիթ» ԲԿ, Մանկական և նորածնային վիրաբուժության բաժանմունք, մանկական վիրաբույժ, ուրոլոգ

Պաշտոն
Մանանդյան փող., 9 շենք, Երևան, 0006, Հայաստան
Հասցե
+374 93 50 75 47
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

14/01/2020

Բարև Ձեզ հարգելի բժիշկ բալիկս երբ նոր էր ծնվել հիվանդանոցում ասացին, որ լեզուն կպած է, բայց նորմալ կարողանում է կուրծք քաշել, անհանգստանում եմ հետագայում խոսակցականի վրա ազդելու համար, հիմա 2 ամսական է: Ե՞րբ կարելի է դիմել վիրաբույժի, և արդյոք ցավոտ պրոցես է:

Բարև ձեզ, նախ անհրաժեշտ է նայել, հասկանալ իրոք կա կարճ սանձիկ, թե՝ ոչ ու եթե կա ինչ աստիճանի է։ Այնուհետև պարզ կլինի ինչ է պետք անել։ Դիմեք մանկական դիմածնոտային վիրաբույժի։ Առողջություն:


21/10/2019

Բարև ձեզ, հարգելի բժիշկ, տղաս 9 ամսեկան է և իր մոտ առկա է ջրգողություն: Կուզենայի իմանալ, արդյո՞ք բժշկական միջամտությունը պարտադիր է այս պարագայում, թե երեխայի մեծանալուն պես ամեն ինչ կկարգավորվի: Շնորհակալություն:

Բարև ձեզ, ջրգողությունը մինչև 1,5 տարեկան հնարավորություն ունի ինքնուրույն անցնելու, այդ պատճառով սպասում ենք ու եթե չի անցնում, վիրահատում ենք 1-1,5 տարեկանում։ Ավելի շուտ վիրահատելու անհրաժեշտություն առաջանում է միայն եթե զարգանում է լարված հիդրոցելե (երբ հեղուկը չափից շատ կուտակվում, լարվում է, սեղմում է սերմնալարի անոթներին, երեխան լինում է խիստ անհանգիստ)։ Իսկ 1,5 տարեկանից ավելի ուշ չի կարելի սպասել, քանի որ կախտահարվեն ամորձու սերմարտադրող բջիջները։ Առողջություն: